Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/606

Այս էջը սրբագրված է

Թվագրվում է նամակի բովանգակությամբ (տե՛ս № 17 ծանոթագրությունը)։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Նամակդ սահմանված էր մեջս քողագերծ ընելու կարոտի հնոցը — Դ. Ճիզմեճյանի նամակը չի հասել մեզ, սակայն ստույգ Է, որ գրված է նրա ծննդավայր Երզնկայից, ուր գնացել էր ապրելու և գործելու մտադրությամբ։ Նա հայրենիք էր մեկնել Թուրինից, 1908-ի ամռանը։ Վարուժանը մասնակցել է հրաժեշտի ընթրիքին և ընկերոջը ձոնել «Պատվեր» բանաստեղծությունը (տե՜ս Ճիզմեճյան, էջ 54—55)։ Հավանարար նամակում Ճիզմեճյանը Վարուժանին պատմել է Երզնկայում իր անցկացրած օրերի մասին։

2. Եփրատի զավակ — Դ. Ճիզմեճյանի ծննդավայր Երզնկան գանվում է Եփրատ գետի աջ ափին։

3. Ոդիսական էր այն դրվագը — «Ոդիսականը» Հոմերոսի պոեմն է, ուր նկարագրվում են Տրոյական պատերազմի հերոսներից մեկի՝ Ոդիսևսի արկածները։ Գործածվում է երկար, արկածալի ճանապարհորդությունների իմաստով։

4. Որչա՜փ ուրախ պիտի ըլլայի, եթե հորս հետ ճամբորդած ըլլայիր — Դ. Ճիզմեճյանը խոստացել էր ծննդավայրն ճանապարհին Կ. Պոլսում հանդիպել Վարուժանի հորը։ Սակայն Գր. Չպուգքյարյանը մեկնել էր 1908-ի սեպտեմբերի 15/28-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 62) և այդ հանդիպումը չի կայացել (տե՛ս Ճիզմեճյան, Էջ 57)։

5. Անպատճառ ամբողջ Հայաաասնը պետք է տեսնել — Վարուժանի երազանքը չի իրականացել։

6. Ագռավ մը սրտիս վրա իր սև թևերը տարածեց — ակնարկել Է իր սիրո տխուր պատմությունը (տե՜ս № 90 նամակը և համապատասխան ծանոթագրությունը)։

7. Գրեցի հառաջաբանս («Արձանը») — խոսքը «Նեմեսիս» բանաստեղծության մասին է։ Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ։ Զետեղել է «Ցեղին սիրտը» ժողովածուում որպես նախերգանք։

8. «Արյան հաղթանակ» — գրել է 1908-ի հոկտեմբերի 9-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 148)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, թիվ 15, էջ 225։

9. «Հաղթողը» — գրել է 1908-ի հոկտեմբերի 7-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, էջ 144—147)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Սասուն», 1909, թիվ 3, էջ 102 — 103։

10. «Գողգոթայի ծաղիկներուս» շարքը — այս շարքը բանաստեղծը զետեղել է «Հեթանոս երգեր» ժողովածուում։

11. Չոպանյանը... անտիպներս հրատարակել պիտի հաջողցնե միակ հատորի մը մեջ — սկզբնապես Ա. Չոպանյանը նպատակահարմար չի գտել Վարուժանի հայրենասիրական բանաստեղծությունների ժողովածուի տպագրությունը