Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/607

Այս էջը սրբագրված է

Կ. Պոլսում (տե՜ս № 120 նամակի № 7 — 8 ծանոթագրությունները)։ Դատելով այս համակիր, հետագայում նա փոխել Է իր կարծիքը, Ա. Չոպանյանի՝ այդ խնդրին վերաբերող նամակը չի հասել մեզ։

12․ Ինծի Պոլսեն կը գրեն, թե «Մանզումեն» վերատպուած է քերծած մը «Սարսուռներեն» — Ռուբեն Գոջիկյանը 1908-ի սեպտեմբերի 21-ի (հոկտեմբերի 10) և Հովսեփ Վայնաչարյանը նույն տարվա հոկտեմբերի 10-ի ու նոյեմբերի 2-ի նամակներով (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, №№ 62, 274 և 275) Վարուժանին հայտնել էին, որ «Մանզումեի էֆքյարը» մայիսին արտատպել Է «Հիվանդ է» բանաստեղծությունը։

13. Երզնկան շարունակեցեք ծաղկեցնել — Դ. Ճիզմեճյանը Երզնկայում հիմնել է Եկեղյաց միությունը, կազմակերպել դասախոսություններ, թատերական ներկայացումներ (տե՜ս Դ. Ճիպմեճյանի 1908-ի դեկտեմբերի 31-ի նամակը Վարուժանին, «Նամականի», Էջ 274 — 277)։

14. Արամեն, Նշանեն և տոգթորեն կստանամ նամակ — ԴՎՖ-ում պահպանվում են 1908-ին Վարուժանին դրած Նշան Տեր-Ստեփանյանի ապրիլի 8-ի և Ռ. Պազարճյանի մայիսի 10-ի, հունիսի 12-ի և 14-ի նամակները (№№ 226—229, 318) միայն։

16. Երեքնի՜ս ալ — Վարուժանը և Դ. Ճիզմեճյանը Թուրինում բաժանվելուց հետո այլևս չեն հանդիպել։

16. Վարժարանին հետ ընդհարումի մեջ ենք — ակնարկը վերաբերում է Մուրատ—Ռափայելյան վարժարանի կողմից իրեն տրվող կրթաթոշակը կրճատելուն (տե՜ս № 121 և 123 նամակները)։

17. Այս խնդիրք քեզ կը պատմեմ հետո՝ իր ելքին համեմատ — քանի որ նոյեմբերի 18-ին արդեն լուծված էր Վարուժանի կրթաթոշակի խնդիրը (տե՜ս № 123 նամակի № 8 ծանոթագրությունը), ուբեմն սույն նամակը գրված պետք է լինի 1908-ի նոյեմբերի կեսերին՝ Հովհաննես Թորոսյանին հղած նոյեմբերի <7—10-ի> նամակից հետո։


126. ՌՈԻԲԵՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

(էջ 402)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ քաղվածաբար հրապարակվել է՝ «Ռազմիկ», Ֆիլիպե, 1909, հունվարի 10, թիվ 312, Վարուժանի «Վեհաճաշը» հոդվածին (տե՜ս սույն հատորում) կցված Ռ. Զարդարյանի ծանոթության մեջ։ Որևէ այլ հրատարակություն չի ունեցել։

Տպադրվում է «Ռազմիկից»։

1․ Երկաթը տաք-տաք ծեծել—ակնարկը վերաբերում է 1908-ի դեկտեմբերի 18-ին օսմանյան պառլամենտի անդամների պատվին Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի տված ճաշկերույթին, որը առաջ էր բերել հասարակության զայրույթը և որին արձագանքել էր Վարուժանը Վեհաճաշը» հոդվածով (տե՜ս սույն հատորում համապատասխան ծանոթագրությունները)։