Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/608

Այս էջը սրբագրված է

127. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 402)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

<Ա> հատվածը առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը» 1910, էջ 6, <Բ> հատվածը՝ «ժամանակ», օրաթերթ, Կ. Պ., 1912, թիվ 9951 Երկրորդ անգամ զատ—զատ տպագրվել են՝ «Նամականի», Էջ 166— 167։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Ձեր «Տարեցայցին» ամբողջությունը առաջին հավաքական արձագանքն էր ազատության ձայներուն — Թեոդիկի «Ամենուն տարեցույցի» 1909-ի հատորը լույս տեսավ 1908-ի տարեվերջին (տե՛ս «Ազդակ», 1909, հունվարի 5/18, թիվ 1, էջ 64), Քանի որ նախորդ երկու գրքերը հրատարակվել էին համիդյան Քուրքիայում, Վարուժանը 1909-ի «Տարեցույցը» համարում է «ազատության ձայներու» առաջին արձագանք։

2. Ուշացա քեզի պատասխանելու — Թեոդիկը 1909-ի դեկտեմբերի 24-ի նամակով Վարուժանից խնդրել էր 1910-ի «Ամենուն տարեցույցի» համար ծավալուն մի ստեղծագործություն և առաջարկել 1909-ի հատորի մասին «գրախոսականի պես բան մը գրել» (տե՛ս ԳԱԹ, ԳՎՖ, № 163)։

3. Էսգյուլապ (էսկուլապ) — հունական դիցարանում բժշկության աստվածը։

4. Վահագնիկը — 1909-ի «Ամենուն տարեցույցում» Թեոդիկը տպագրել էր իր փոքրիկ զավակի՝ Վահագնի նկարը և նոր տարվա առթիվ հղած նրա բարեմաղթությունները։

5. Սկսած եմ հայրենասիրական քերթվածներս կարգի գնել — խոսքը «Ցեղին սիրտը» ժողովածուի մասին է։

6. Մեկենաս մը գտնել կուզեմ — Վարուժանին չի հաջողվել մեկենաս գտնել, և «Ցեղին սիրտը» ժողովածուն լույս տեսավ «Ազդակ» պարբերականի մատենաշարով։


128. <«ԱԶԴԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ>

(էջ 403)

Սևագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 56։

Առաջին անգամ «Հուշատետր» բաժնում, «Դանիել Վարուժանի մեկ նամակը» խորագրով, առանց առաջին երկու պարբերությունների և հետգրության հրատարակվել է՝ «Ազդակ», 1909, հունվարի 31J13 փետրվարի, թիվ 8, էջ 121: Երկրորդ անգամ սևագրից տպագրվել է՝ «Նամականի», էջ 168 — 169։

«Ազդակը» կցել է հետևյալ ծանոթագրությունը. «Հետագա տողերը քաղված են այն նամակնն, զոր մեզի ուղղած է Կանտեն Դանիել Վարուժան,