Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/609

Այս էջը սրբագրված է

իր հոյակապ հեթանոս քերթվածին՝ «Վահագնի» հետ՝ հրատարակված «Ազդակի» նախորդ թիվին մեջ»։

Թվագրվում է «Վահագն» բանաստեղծութեան հրատարակության փաստով (տե՜ս սույն նամակի № 4 ծանոթագրությունը)։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։ Հապավված հատվածները վերականգնված են սևագրից։

1․ Ձեր նամակը՝ դրված ի դիմաց խմբագրության — խոսքը Շավարշ Միսաքյանի 1908-ի դեկտեմբերի 28-ի նամակի մասին Է (տե՞ս ԳԱԹ, ԴՎՖ, № 188), որով Վարուժանը հրավիրվել Է աշխատակցելու «Ազդակին»։

2. Գեղեցիկ կռիվը «Ազդակի» նշանաբանը տեսնելու հրճվանքն ունիմ — հանդեսը անդրանիկ համարում իր հետապնդած նպատակների մասին գրել Վ. «Ազդակ» իր կոչումին գիտակցությամբ խանդավառ, պիտի խոյանա դեպի կրկես՝ խոսելով ու արտահայտելով Հեղափոխական Մտածումին և Երիտասարդ Արվեստին ընդմեջեն, ճշմարտության հավատքը և Գեղեցկության բոցը իր կուրծքին» (թիվ 1, էջ 2)։

3. Պ. Քիյար... իր... հոդվածով — Պիեռ Բիյեառի հիշյալ հոդվածը զետեզված է «Ազդակի» առաջին համարում (էջ 2—4)։

4. Կուղարկեմ հերվան գրած երգ մը — խոսքը «Վահագն» բանաստեղծության մասին Է, որ Վարուժանը գրել Է 1908-ի փետրվարի 4-ին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 13, Էջ 130—134) և սույն նամակի հետ ուղարկել «Ազդակին»։ Առաջին անդամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, հունվարի 24/6 փետրվարի, թիվ 7, Էջ 101 — 103։


129. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

(Էջ 405)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հայրենիք», ամսագիր, Բոստոն, 1927, թիվ 5, Էջ 54, ապա՝ «Բազմավեպ», 1931, թիվ 11, Էջ 494 — 495, Ս. Երեմյան, Ազգային դեմքեր, Գրագետ հայեր, 9-րդ շարք, Վենետիկ, 1931, Էջ 214—215։ Ունեցել Է այլ հրատարակություններ ևս, այդ թվում՝ Ճիզմեճյան, Էջ 157, Երկեր, 1946, Էջ 430, «Նամականի», Էջ 169—170:

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Քարտերնիդ ընդունեցա — Հիշյալ բացիկը չի հասել մեզ։

2. Գեղարվեստական ալպոմիս — այդ ալբոմը չի հասել մեզ։

3. Ձեր հայտնած փափաքը կը ջանամ կատարել — Ս. Երեմյանը առաջարկել Է Վարուժանին աշխատակցել «Դաշինքին», Բանաստեղծը այս պարբերականում ոչինչ չի տպագրել։

4. Արդյոք ի՛նչ կուսակցական ուղղություն պիտի ունենա այդ թերթը — ի պատասխան Ս. Երեմյանը 1909-ի փետրվարի 21-ի նամակում հայտնել է, որ «Դաշինքի» նպատակն Է կուսակցական չըլլալ, աշխատիլ միության» («Նամականի», էջ 278)։