Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/610

Այս էջը սրբագրված է

5. Ի՞նչ ծածկանվան տակ — Ս. Երեմյանը սովորաբար իր գրվածքները հրատարակել է Ատրուշան կեղծանվամբ։


130. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

(էջ 405)

Ամրողջությամբ չի հասել մեզ։

Ինքնագիրը՝ ՎՄՄ։

Առաջին անպամ տպագրվել է՝ «Բազմավեպ», 1938, թիվ 10—12, էջ 291, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 170։ «Բազմավեպում» հասցեատերը նշված է՝ Պրն. Գ, որ անշուշտ Գ. Գլըճյանն է։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Հայրենասիրական քերթվածներս մի՛ զարմանար դեռ միակ հատորով մը հրատարակված ըլլալուն — այս տողերը Վարուժանը գրել է ի պատասխան Գ. Գլըճյանի 1909-ի փետրվարի 3-ի նամակում արված հարցման «Ե՞րբ պիտի տպել տաս հայրենասիրական ոտանավորներդ» («Նամականի», էջ 277)։ Նամակագիրը խնդրել է նաև Վարուժանի համաձայնությունը իր հորինած երաժշտական ստեղծագործությունը բանաստեղծին նվիրելու համար։ Վարուժանի նամակը ինչ-ինչ նկատառումներով «Բազմավեպի» խբմբագրությունը հապավել է, այդ պատճաոով էլ Գ․ Գլըճյանի խնդրանքի մասին որևէ ակնարկ չկա (տե՛ս նաև № 134 նամակը և համապատասխան ծանոթագրությունները)։

2. Անպատճառ կը հանդիպիմ Լոզան — Գ. Գլըճյանը Լողանամ զբաղվում Էր երաժշտական կրթությամբ։ Խոստացված հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ Գ. Գլըճյանը ուսումնառությունը շարունակելու նպատակով գնացեր է Գենտ, երբ Վարուժանն այլևս այնտեղ չէր։


131. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 406)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1916—1920, էջ 10—17, ապա՝ Երկեր, 1946, Էջ 421—422, «Նամականի», Էջ 171 — 172։

Բոլոր հրատարակություններում թվագրվել է՝ սեպտեմբեր 2, որ ճիշտ չէ: Վարուժանը 1900-ի հուլիսի 26-ին արդեն թողել էր Գենտը։ Բովանդակությունից երևում է, որ բանաստեղծը պատասխանել է Թեոդիկի 1909-ի մարտի 11/24-ի նամակին (տե՛ս «Նամականի», էջ 279—281)։ Ամենայն հավանականությամբ գրել է մարտի վերջերին։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Գիրքիս համար խորհուրդ կուտաս, որ դիմեմ Ս. Ղազար—խոսքը «Ցեղին սիրտը» ժողովածուի մասին է։