Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/612

Այս էջը սրբագրված է

138. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 408)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ժամանակ», օրաթերթ, Կ․ Պ․, 1912, թիվ 995։ Ունեցել է և այլ հրատարակություներ, այդ թվում՝ «Նամականի», էջ 172—173, Երկեր, 1984, Էջ 523—526։

Տպագրվռւմ Է առաջին հրատարակռւթյունից։

1. Նոր հատոր մը պատրաստելու ձեռնարկած եմ — խոսքը «Հեթանոս երգեր» ժողովածուի մասին Է։

2․ Հայրենասիրականներուս — ակնարկը «Ցեղին սիրտը» հատորի մասին է։

3. Տարեցույցիդ համար ներփակած քերթվածս՝ «Լքում» — տե՛ս № 90 նամակի № 9 և № 128 նամակի № 2 ծանոթագրությունները։ »Լքում» բանաստեղծությունը հեղինակը մշակել Է 1909֊ի ապրիլի 2-ին ( տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 16, էջ 61 — 72), առաջին անգամ լույս Է տեսել «Ամենուն տարեցույցը» 1910, Էջ 105—106։


134. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

(Էջ 409)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրապարակվել է Մկրտիչ Պոտուրյանի «Հայկական օրոր» հաղորդման մեջ («Բազմավեպ», 1909, թիվ 8, Էջ 381 —382), ապա Ա. Շարուրյանի «Երկու պատառիկ» հոդվածում («Գրական թերթ», 1982, № 17)։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Որքա՜ն տրտում էր երգդ — ակնարկը վերաբերում Է Գ. Գլըճյանի երաժշտական ստեղծագործությանը, որը ցանկացել Է նվիրել Վարուժանին (տե՛ս Գ. Գլըճյանի 1909-ի փետրվարի 3-ի նամակը, «Նամականի», Էջ 277)։ Հրապարակվող հատվածից երևում Է, որ բանաստեղծը 1909-ի փետրվարի 15-ին տվել է իր համաձայնությունը (տե՛ս № 130 նամակի № 1 ծանոթագրությունը) և ստանալով Գ. Գլըճյանի երկը, սույն նամակով հաղորդել իր ստացած տպավորությունները։

2. Օրորովդ քնացուցիր վիրավոր գիտակցությունս — խոսքը Լողանամ հրաաարակված Գ. Գլըճյանի դաշնամուրի համար գրված «Հայկական օրոր» ստեղծագործության մասին է, որ ունի «Դանիել Վարուժանին» ընծայականը (Berceuse Armenienne pour Plano, a Daniel Varoujan», տե՛ս «Բազմավեպ», 1909, թիվ 8, էջ 381—382)։ Գ. Գլըճյանի 1909-ի ապրիլի 23-ի պատասխանից երևում է, որ Վարուժանը մի դաշնակահարուհու խնդրել է իր համար նվագել «Օրորը» (տե՛ս «նամականի», էջ 285)։ Նամակի այդ հատվածը Մ. Պոտուրյանը չի հրապարակել։