Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/613

Այս էջը սրբագրված է

135. «ՍԱՍՈԻՆ» ԱՄՍԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ

(էջ 409)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սասուն», 1909, ապրիլ, թիվ 2, էջ 54, երկրորդ անգամ՝ «նամականի», Էջ 173—174։

Տպագրվում է առաջին հրատարակությունից․

1. Ինծի ղրկելով պատիվն ըրած էիք — 1908-ի հոկտեմբերի 22-ի նամակով «Սասունի» խմբագիր Տիգրան Սյուրմեյանը Վարուժանին խնդրել էր աշխատակցել հանդեսին (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 266)։ Բանաստեղծի պատասխանը հայտնի չէ, բայց անկասկած է, որ համաձայնվել է և «Սասունի» մայիսի համարում տպագրել «Հաղթողը» բանաստեղծությունը։

2. Ձեր առաջադրած նպատակը — խոսքը «Սասուն» հանդեսի «Նպատակ» վերնագրով խմբագրականի մասին է, որտեղ տնօրեն խմբագիրը հայտնում էր, թե Հանդեսի նպատակն է «նվիրվիլ լուրջ ու համոզիչ գրականության մը, որ իր կարգին հյութեղ պալասանը տա ընկճված ու ճնշող ուժեն քայքայված միտքին» (թիվ 1 էջ 1)։


136. «ԱԶԴԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆԸ

(էջ 410)

Ամբղջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ազդակ», 1909, մայիսի 9/22, թիվ 21, Էջ 334, երկրորդ անգամ, հապավումով՝ «Նամականի», Էջ 174—175։

Թվագրվում Է նամակում հիշատակված փաստերի և Շավարշ Միսաքյանի 1909-ի մայիսի 4-ի պատասխանի հիման վրա (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 189)։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից, նույնությամբ։

1. Համիտին փորասողուկ թավալումը — 1909-ի մարտի 31-ին (ապրիլի 13) Աբդուլ Համիդը կատարեց պետական հեղաշրջման փորձ։ Խռովությունը ճնշելուց հետո ռոմանյան պառլամենտը ապրիլի 15/28-ին գահազրկեց սուլթանին և աքսորեց։

2․ Կիլիկիայի ջարդը — 1909-ի գարնանը (ապրիլի 1—4 և 12—15, հին տոմարով) Ադանայի ու Հալեպի վիլայեթներում կազմակերպվեցին հայերի զանգվածային կոտորածներ, որոնց զոհ դարձավ 30 հազար մարդ։ Վարուժանր Գենաում արձագանքել Է այդ կոտորածներին և գրել «Կիլիկյան մոխիրներուն» բանաստեղծությունը, որ տպադրվել Է «Ազդակում» (1909, հունիսի 13/26, թիվ 26)։

3. Երիտասարդ թուրքերը — տե՜ս «Վեհաճաշը» հոդվածի № 5 ծանոթագրությունը այս հատորում։

4. Հայ-թաթարական ընդհարումները — խոսքը 1905-ի փետրվարի 6 — 9-ից Բաքվում ցարական իշխանությունների հրահրած հայ-ադրբեջանական ընդհարումների մասին է։