Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/614

Այս էջը սրբագրված է

5. Գայլ Վահաններ — VII դարի հայ մատենագիր Հովհան Մամիկոնյանի «Պատմաթյուն Տարօնոյ» աշխատության մեջ գրի առնված Տարոնի վեպի գլխավոը հերոսներից մեկը՝ Գայլ Վահան Մամիկանյանը հաղթական կռիվներ է մղել պարսիկ զավթիչների դեմ։

6. Վաճագն — տե՜ս № 122 նամակի № 5 ծանոթագրությունը։

7. «Չանցնիր այն ճրագն՝ զոր վառեց Ասաված» — Վ. Ալիշանի «Մասիսա սարերն» բանաստեղծության 80-րդ տողը։

8. Վարպետս — նկատի ունի Ղ․ Ալիշանին։

9. «Հայրունի» — Ղ․ Ալիշանի ժողովածուի երրորդ գիրքը (Վենետիկ, 1858)։


137. ԼԵՎՈՆ ԷՍԱՃԱՆՅԱՆԻՆ

(էջ 411)

Ընդօրինակությունը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 76։

Առաջին անգամ հապավումով հրատարակվել է Լևոն Էսաճանյան, Անմահներ — Դանիել Վարուժան (Այանքը և գսրծը), Պ., 1919, Էջ 33—34, արտատպվել է՝ Երկեր, 1946, Էջ 428։ Ամբողջությամբ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 176—178, ապա՝ Երկեր, 1984, Էջ 526—528։

Տպագրվում է ընդօրինակությունից։

1. Ձեր նամակը — այդ նամակը չի հասել մեզ:

2. Ինծի ըրած ընծայականներուդ — Լ. Էսաճանյանը 1909-ի հունվարի 19-ին Վարուժանին է նվիրել իր «Եղիա Տեմիրճիպաշյան» աշխատությունը (Կ. Պ., 1909)՝ «Տաղանդավոր և իսկատիպ բանաստեղծին՝ Դանիել Վարուժանի» մակագրությամբ, իսկ ապրիլի 6/19-ին «Այրած քնար մը Բինկյանի մոխիրներուն վրա» պոեմը (Կ. Պ., 1909)՝ «Խորապես զգայուն ու տաղանդավոր բանաստեղծին՝ Դանիել Վարուժանի» ընծայականով (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 266—267)։

3. Քանի մը ոտանավորներուս վրա Ձեր տված տեղեկություններուն — Լ. էսաճանյանը 1906-ի ապրիլի 6/19-ի նամակում մի քանի տեղեկություններ էր հաղորդել «Ջարդը» և «Վահագն» բանաստեղծությունների գտած ընդունելության մասին (տե՜ս «Նամականի», էջ 283)։ Հավանական է, որ մեզ չհասած նամակում ևս այդ կարգի այլ տեղեկություննեը հաղորդած լինի։


138. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 414)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 86։

Տպագրվում Է առաջին անգամ, լուսապատճենից։

1. Ընդունած եմ նամակնիդ — այդ նամակը չի հասել մեզ։