Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/615

Այս էջը սրբագրված է

2․ Շնորնակալությունս Ձեր սիրալիր մաղթանքներուն — հավանորեն Հ. Թորսյանը հաջողություններ է մաղթել ուսումն ավարտելու առթիվ։

3. Քարտիս մեջ խնդրական կետ մը կար — Վարուժանի այս բացիկը չի հասել մեզ։

4. Եթե ժողովը այս կետին մեջ ալ շյուղեր որոնե — ակնարկում է իր կրթաթոշակը կրճատելու փորձր 1908-ին (տե՜ս №№ 121 և 123 նամակները և համապատասխան ծանոթագրությունները)։

5. Զիս արձանագրած են ուսանող — տե՜ս № 13 նամակի № 6 ծանոթագրությունը։


189. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

(էջ 415)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 87։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 212։

Տպագրվում է լուսապատճենից։


140. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 416)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6883։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «նամականի», էջ 178—179։

Տպագրվում է ինքնագրից։

1. Սեբաստիայի Սև հողերուն վրա — միջինասիական նվաճող Լենկթեմուրը 1403-ին գրավելով Սեբաստիան, ավերել է քաղաքը, գերեվարել բնակիչներին, կանանց ու մանուկներին ժողովել է մոտակա դաշտավայրում, կապել ձիերի պոչեր իր և ազատ արձակել, իսկ մանուկներին կապկպել ու գրել երիվարների ոտքի տակ։ Այդ դաշտավայրը Լենկթեմուրի ասպատակություններից հետո կոչվել է Սև հողեր։

2․ Ձեր վերջին քարտին — հիշյալ բացիկը չի հասել մեզ։


141. ՊԻԵՐ ՄԱԵՍԻՆ

(էջ 417)

Ֆրանսերեն ինքնագիրը՝ Վահե Սեթյանի հավաքածու (Բեյրութ), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 49։

Տպագրվում է առաջին անգամ, թարգմանաբար։