Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/616

Այս էջը սրբագրված է

142. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 418)

Առաջին անգամ առանց ստորագրության և հասցեատիրոջ հիշատակության, հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1916—1920, Էջ 17, երկրորդ անգամ՝ Երկեր, 1946, Էջ 422, ապա՝ «Նամականի», Էջ 179։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Վենետիկ եմ — Վարուժանը Վենետիկ է հասել հուլիսի 15/28-ին (տե՛ս «Բազմավեպ», 1909, թիվ 9, էջ 418)։

2. Նամակիդ պատասխանը պիտի գամ անձամթ տալու — Վարուժանին հղած 1909-ի մայիսի 16-ի նամակում Թեոդիկը խնդրել էր շուտ պատասխանել իր նամակին (ԳԱԹ, ԴՎՖ, № 165)։


148. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

(էջ 419)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, Լ № 29։

Ինքնագրում թվագրումը հին տոմարով Է։ Գրության վայրը նշված է Կանտ, որը վրիպանք է։ Վարուժանը Վենետիկից դուրս Է եկել հուլիսի 18/21-ին (տե՛ս № 142 նամակը) և մեկնել Կ․ Պոլիս։ Բովանդակությունից երևում է, որ գրված է Կ. Պոլսից։

Տպագրվում Է առաջին անգամ, լուսապաաճենից։

1. Եթե ապահով հասած ես տեղդ, փութացուր — Գ. Գլըճյանը պետք է մեկներ Գենտ՝ շարունակելու երաժշտական կրթությունը։ Հավանաբար խոսքն այդ մասին է։

2. Նավը մեկ-երկու հոգի եկած էին — խոսքը Կ. Պոլսում իրեն դիմավորողների մասին է։

3. Այցելություններես — խոսքը Կ. Պոլսում հայ մտավորականների հետ հանդիպումների մասին է։

4. Նշանը քեզ կը բարևե — ըստ երևույթին Ն. Տեր-Ստեփանյանը այդ ժամանակ Կ. Պոլսում էր (տե՞ս № 144 նամակը և № 1 ծանոթագրությունը)։

5. Հասցես Նրանոսինն Է — հավանաբար մայրաքաղաքում գտնվամ ժամանակ Վարուժանն իջևանել է Երանոս Տեր-Ասավածատրյանի տանը։


144. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ

(էջ 419)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 103։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նայիրի», շաբաթաթերթ, Պեյրութ, 1962, հունվարի 7, թիվ 36, երկրորդ անգամ՝ «նամականի», Էջ 179—189։

Տպագրվում Է ինքնագրից։