Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/617

Այս էջը սրբագրված է

1. Մնաս բարովի վերջին համբույրս — Կ. Պոլսից դուրս գալուց առաջ Վարուժանը չի կարողացել հրաժեշտ տալ Ն. Տեր-Ստեփանյանին (տե՛ս № 143 Նամակի № 4 ծանոթագրությունը)։

2․ Հասած եմ տղես — Վարուժանը Սեբաստիա է հասել 1909-ի սեպտեմբերի 2/15-ին (տե՛ս «Անդրանիկ», գավառաթերթ, Սեբաստիա, 1909, թիվ 36)։

3. Անպատճառ իրենց մեջ պաշտոնի մը կուզեն տեսնել զիս — Սեբաստիայի ուսումնական խորհուրդը մինչև սեպտեմբերի 12-ը պայմանավորվել է Վարուժանի հետ Արամյան ազգային վարժարանի բարձրագույն կարգում հայերեն, մաաենագիաություն, ֆրանսերեն և քաղաքատնտեսություն դասավանդելու համար (տե՛ս «Անդրանիկ», 1909, թիվ 37)։

4. Բարևներս — Ն. Տեր-Ստեփանյանի ազգականների հետ Վարուժանը հավանաբար ծանոթացել է կամ անձամբ կամ իմացել է ընկերոջից։

5. Գարապաճագին բարևներ — հավանաբար խոսքը Հովսեփ Գարապաճագյանի մասին է։


145. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

(էջ 420)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 70։

Առաջին անգամ, հապավումով, հրատարակվել է՝ «Բազմավեպ», 1939, թիվ 3—5, էջ 132, արտատպվել է՝ «Նամականի», Էջ 180։

Տպագրվում Է ամբողջությամբ, լուսապատճենից։

1. Նամակդ ընդունած եմ — հիշյալ նամակը չի հասել մեզ։

2. Երանոսը ընդուներ է նաև 70 ֆրանք և թե 50—ը — ըստ երևույթին Վարուժանը Ե. Տեր-Աստվածատրյանից պարտք Է խնդրել Գ. Գլըճյանին ուղարկելու համար։

3. Այդ մասին գրածս նամակը — Հիշյալ նամակը չի հասել մեզ։

4. Հոս կզբաղիմ ուսուցչական պաշտոնով — տե՛ս № 144 նամակի № 3 ծանոթագրությունը։

Տ. Բանախոսությանցս շարքը սկսած եմ տալ — Սեբաստիայում Վարուժանի կարդացած բանախոսություեների մասին տե՛ս «Հոդվածներ և ելույթներ» բաժնի ծանոթագրությունները։

3. «Հրաշքին աղբյուրը» — տե՞ս № 149 նամակի № 3 ծանոթագրությունը։

7. Այդտեղի ընկերներուս — խոսքը Գենտում գտնվոդ Վարուժանի ընկերների մասին է։

8. Զինվորագրված եմ — երիտթուրքական կառավարության՝ քրիստոնյաներին բանակ զորակոչելու մասին օրենքը հրատարակվեց 1909-ին։

9․ Վառոդային մթնոլորտը կը ծծեմ — Վարուժանը բանակում չի ծառայել։