Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/618

Այս էջը սրբագրված է

146. ԳԱՌՆԻԿ ԳԼԸՃՅԱՆԻՆ

(էջ 421)

Ինքնագիրը՝ ՎՄՄ, Լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 71։

Առաջին անգամ, հապավումով, հրատարակվել է՝ «Բազմավեպ», 1939, թիվ 8 — 10, էջ 243 — 246, ապա՝ «Նամականի», էջ 181 — 182։

Տպագրվում է ամբողջությամբ, լուսապատճենից։

1. Վերջին նամակդ ընդունեցա — այդ նամակը չի հասել մեզ։

2. Քարտ մը գրեր էի — խոսքը Գ. Գլըճյանին ուղղած 1909-ի նոյեմբերի 17/30-ի նամակի մասին է (ԴՎՖ, № 145)։

3. Խաբե՛, խաբե՛․.. — ակնարկը մեզ պարզ չէ։

4. Քարտերդ ներփակ առի — խոսքը Գ. Գլըճյանի ուղարկած գեղարվեստական բացիկների մասին է, որոնք պահվում էն ԴՎՖ-ում։

5. Քարտերը, զոր ներփակ կուղարկեմ — Գենտի ծանոթներին Վարուժանի գրած բացիկներից մեզ է հասել միայն մեկը՝ Պ. Մաեսին ուղարկածը (տե՛ս № 147 նամակը)։

6. Արդեն քարտիս մեջ դրած եմ — տե՛ս № 145 նամակի № 2 ծանոթագրությունը։

7. Զանազան երկիրներու սանմանադրությունները կուսումնասիրե — հիշյալ գիրքր հավանաբար ուղում էր ձեռքի տակ ունենալ, քանի որ Սեբաստիայի ազգային վարժարանում սկսել էր դասավանդել «Քաղաքական սահմանագրություն» առարկան (տե՛ս «Պայքար», լրագիր, Նյու Յորք, 1973, թիվ 93, Ա. Պատրիկ, Դանիել Վարումանն իմ հուշերում, Պեյրութ, 1968, էջ 19)։

8. Գրքիս — խոսքը «Ցեղին սիրտը» ժողովածուի մասին է։


147. ՊԻԵՐ ՄԱԵՍԻՆ

(էջ 422)

Ինքնագիրը՝ Վահե Սեթյանի հավաքածու (Պեյրութ), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 50։

Տպագրվում է առաջին անդամ, թարգմանաբար։


148. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 423)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1911» էջ 3, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 190—191։

Թվագրվում է «Ամենուն տարեցույցի» լույս ընծայման ժամանակի օգնությամբ (Թեոդիկի տարեգրքերը որպես կանոն հրատարակվել են նախորդ տարվա վերջին կամ տվյալ տարվա առաջին Երերին)։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։