Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/619

Այս էջը սրբագրված է

149. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 424)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6884։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 183։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Ընդունեցա նամակնիդ — այդ նամակը չի հասել մեզ։

2. «Վենետիկ» քերթվածիս — բանաստեղծությունը գրել է 1904-ի հոկտեմբերի 22-ին (տե՞ս ԳԱԹ, ԴՎՖ, տետր № 7, Էջ 62 — 64)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1909, թիվ 10—11, Էջ 192։ Վարուժանի այն նամակը, որով Ա. Չոպանյանին է ուղարկել «Վենետիկը», չի հասել մեզ։

3. Ներփակյալ ոտանավորն ալ — խոսքը «Հրաշքին աղբյուրը» բանաստեղծության մասին է որ, ինչպես երևում Է Ա․ Չոպանյանին հղած Վարոժանի 1910-ի նոյեմբերի 28-ի նամակից (№ 165), տեղ չի հասել։ Քերթվածն առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1911, թիվ 1—2, Էջ 43 — 44։

4. 10 ֆրանքը ես հոս կստանամ — ըստ երևույթին խոսքը հոնորարի մաաին է։

5. Բաժնեգիներուն — հավանաբար խոսքը «Անահիտի»՝ Սեբաստիայի բաժանորդներից գանձված գումարի մասին Է։

6. Հղացած եմ Պարտիզակի Դեղընթան աղբյուրը այցելելե վերջ...— 1909-ի օգոստոսի 22-ին (սեպտեմբերի 4) Վարուժանը Կ. Պոլսեց մեկնելով ծննդավայր, ճանապարհին լինում Է Պարտիզակում (տե՛ս «Հերոսը» բանախոսության ծանոթագրությունները)։ Դեդընթան կամ Դեղնության աղբյուրը հանքային թթու ակ Է, բխում Է ձորակի խորքից և ստվերված Է ծառերով։ Պարտիզակի ուղևորությունը կազմակերպել Էր «Ազդակ» Հանդեսի խմբագրությունը։


150. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

(էջ 424)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հայրենիքս, ամսագիր, Բոստոն, 1327, թիվ 5, էջ 54 — 55, ապա՝ «Բազմավեպ», 1931, թիվ 11, էջ 495, Սիմոն Երեմյանի Ազգային դեմքեր, Գրագետ հայեր, 9-րդ շարք, Վենետիկ, 1931, էջ 214—215։ Զետեղվել է նաև՝ Երկեր, 1946, էջ 430—431, «Նամականի», էջ 182։

Թվագրվում է «Ցեղին սիրտը» ժողովածուի հրատարակության և նրա մասին U. Երեմյանի տպագրած գրախոսության ժամանակով։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. «Դաշինքի» մեջ «Ցեղին սիրտին» մասին Ձեր ըրած գրախոսականով — «Դաշինք» լրագրի ամբողջական հավաքածուն ձեռքի տակ չունենալու պատճառով հնարավոր չէ պարզել, թե ե՞րբ է այդ գրախոսականը տպագրվել։ «Ցեղին սիրտը» լույս է տեսել 1910-ի հունվարի 14/27-ին (տե՛ս