Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/62

Այս էջը սրբագրված է

1902


2. ԹԱՏՐՈՆԻ ՇՈԻՐՋԸ

Թատրոնը բարոյականի դպրոց մ՛է։ Մարդս հոն բացարձակ կը տեսնա հոռի կամ լավ բարքեր, չարն ու բարին հստակորեն կը պատկերանա անոր աչքին առջև... թատրոնի մթնոլորտին ներքև... մարդ մերթ աչքին մեջ արտոսր մը ունի, մերթ շրթանցը վրա ժպիտ մը, աչքը չուզեր հեռանալ անոր աչքեն, որ բեմին վրա կը խոսի բուռն թե մեղմ, տխուր թե զվարթ․․․։