Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/620

Այս էջը սրբագրված է

«Ազատամարտ», 1910, թիվ 184), իսկ «Դաշինքի» ապրիլի 1/14-ից հետո լույս ընծայված համարներում (դրանք պահպանվել են անթերի վիճակում) նման գրախոսություն չկա։ Հետևաբար, Ս. Երեմյանի հոդվածը հրապարակվել Է 1910-ի՝ մինչև ապրիլն ընկած ժամանակահաավածում։ Ս. Երեմյանը իր գրախոսականը զետեղել Է «Գրագետ հայեր» գրքի 9-րդ շարքի՝ Վարուժանին նվիրված դիմանկարում։

2. Ձեր արթնցուցած Ազոլոյի հիշատակներս — իր գրախոսության մեջ Ս. Երեմյանը պատմել Է Ազոլոյում Վարուժանի հետ ունեցած հանդիպումների մասին։

3. Հռետորության սկսած եմ ընել հոս — տե՛ս «Հոդվաեներ և ելույթներ» բաժնի ծանոթագրությունները։


151. ԳԵՐԱՍԻՄ (ԿԱՐԵՆ) ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

(էջ 425)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Կ. Միքայելյանի ֆոնգ, № 762։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 183—184։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Կուղարկեմ քերթված մը — խոսքը «Ականջներուս» բանաստեղծության մասին Է (տե՛ս Հ. Ճ․ Սիրունի, Դանիել Վարուժան, Պուքրեշ, 1948, էջ 96)։

2. Ձեր քարտին — հիշյալ բացիկը չի հասել մեզի։

3. Ինծի կը գիտցնեք քերթվածին հրատարակված կամ չհրատարակված ըլլալը — հայտնի չէ, Գ. Միքայելյանը կամ «Գարունի» խմբագրությունը հետաքրքրող խնդրի մասին Վարուժանին որևէ տեղեկություն ավե՞լ է, թե ոչ։ Սակայն, ինչպես հավաստում է Հ. Սիրունին, բանասաեղծությունը չեն հավանել և չեն հրատարակել (տե՛ս Հ. Սիրունի, Դանիել Վարուժան, Էջ 96)։ «Ականջներուսը» առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», հանդես, Կ. Պ., 1912, թիվ 31, Էջ 106։


152. ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊԻՆ

(էջ 426)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Առավոտին տարեգիրքը», Կ. Պ․, 1921, Էջ 47, երկրորդ անգամ՝ «Գրական թերթ», 1981, № 11, Գ․ Ազնավուրյանի «Համալրվում է նամականին» հաղորդման մեջ։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Ընդունած եմ նամակդ — հիշյալ նամակը չի հասել մեզ։

2. Մետեխու կալանավորը — ակնարկը, հավանաբար, վերաբերում Է Ավետիս Ահարոնյանին, որ 1909-ին ձերբակալվել էր ցարական իշխանությունների կողմից (ազատվել է 1911-ին) և գտնվում էր Մետեխի (Թիֆլիս) բանտում։