Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/621

Այս էջը սրբագրված է

3. Օլիմպոսի — տե՛ս № 37 նամակի № 4 ծանոթագրությունը։

4. Կը ներփակեմ քերթված մը — խոսքը «Մեռնող բանվորը» բանաստեղծության մասին է, գրել Է 1910-ի մայիսի 5-ին (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 16), առաջին անգամ տպագրվել է՝ «Գավառին տարեցույցը», 1910, Կ․ Պ., 1911, Էջ 56-58։


158. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆԻՆ

(էջ 427)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 40։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական գրականություն», 1977, № 10, Էջ 145, Գ. Ազնավուրյանի «Դանիել Վարուժանի նորահայտ նամակներից» հոդվածում։

Թվագրվում Է Միրիճան Թաշճյանի 1910-ի մայիս 5-ի նամակի (տե՜ս ստորև) տվյալներով։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ճշման տակ հրաժարեր ես ինձմե — հայրենիք վերադառնալուց հետո Վարուժանը պաշտոնավարում է Սեբաստիայի Արամյան ազգային վարժարանում և շուտով ձեռք բերում հմուտ ուսուցչի համբավ։ Նա միաժամանակ ակսում է մասնավոր դասեր տալ։ Առևտրական Միրիճան Թաշճյանի հրավերով բանաստեղծը դառնում է նրա դուստր Արաքսիի հայերենի և ֆրանսերենի տնային ուսուցիչը։ Վարուժանի և իր սանուհու միջև սկսվում է փոխադարձ համակրանք, որը վերաճում է ուժեղ սիրո։ Աղջկա ծնողները ընդդիմանում են. իրենք հարուստ էին ու լուսավորյական և Արաքսիին էլ մանկութ նշանել էին ուրիշի հետ (տե՜ս «Պայքար», լրագիր, Նյու Յորք, 1973, թիվ 95, Կարո Գևորգյան, Ամենուն տարեգիրքը, Պեյրութ, 1959, էջ 123—133, «Տեղեկատու», շաբաթաթերթ, Նյու Յորք, 1979, թիվ 12—13)։ Գրողի արխիվում պահվում է 1910-ի մայիսի 5-ին Մ. Թաշճյանի գրած երկտողը, որով ծանուցվում է, թե իր դուստրը «ժամանակ չունենալուն առթիվ դասերը ժամանակի մը համար ձգել որոշեցինք» (ԳԱԹ, ԴՎՖ, է № 70)։ Սրանից հետո Ա. Թաշճյանը Վարուժանին է գրում հետևյալ երկտողը. «Այսուհետև հրաժարեցեք ինձմե. ես ինծի համար հարմար մեկը գտած եմ և ան կը սիրեմ. սիրեցեք ուրիշ մը և զիս հանդարտ թողուցեք հորս տանը մեջ» (ԳԱԹ, ԴՎՖ, L № 40, gրված է մատիտով, Վարուժանի ձեrաgրով, բայց բովանդակությունից ակնհայտ է, որ հեղինակը Ա. Թաշճյանն է)։ Հրապարակվող նամակը Վարուժանի պատասխանն է այս երկտողին։

Վարուժանի սույն նամակը ունի նաև տարբերակ, որ ներկայացվում է ստորև (դրված է նույն թերթի վրա, ինչ և Ա. Թաշճյանի երկտողը)։