Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/622

Այս էջը սրբագրված է

Սիրելի օրիորդ

Կը տեսնեմ, որ դու ճնշման տակ հրաժարեր ես ինձմե: Ազդված ես տանը մեջ եղած թատերական տեսարանեն միայն: Հետևաբար ես կը հրաժարիմ քեզ հետապնդելն, բայց չիմ դադրիր քեզ սիրելե, վասնզի ոչ ոք կրնա ճնշիլ իմ սիրույս ազատութեան վրա, ո՛չ տիեզերքը, ո՛չ Ասաված ինք, այդ միայն գերեզմանաքարը կրնա թաղել իմ սերս:

<Դ. Վարուժան>


154. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆԻՆ

(էջ 427)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԳՎՖ, Լ № 41։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական գրականություն» 1977, № 6, Էջ 145—146, Գ. Ազնավուրյանի՝ «Դանիել Վարուժանի նորահայտ նամակներից» հողվածում։

Տպագրվսւմ Է ինքնագրից։

1. Նամակդ ստացա — խոսքր Ա. Թաշճյանի հետևյալ նամակի մասին է (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 65)՝ գրված հավանաբար հուլիսի 14-ին (այս, ինչպես նաև ծանոթագրություններում հրապարակվող Ա. Թաշճյանի մյուս երկու նամակները նույնպես տպագրված են Գ. Ազնավուրյանի նշված հոդվածում)։

Ամենասիրելիդ իմ,

Ինչպե՞ս կը կարծեք, որ համոզված ըլլամ, բայց ինձի ըսին, որ անկարելի է Վարուժանին տալերնիս և չունենալով ուրիշ պատճառ մը այս կըսեն, որ թե՛ իրեն անպատվություն է, թե՛ մեզի. ես կըսեմ, այդ ծոսքերը թող իրենց գլխուն կարդան: «Ես չպիտի պախարակեմ». այս խոսքդ այնքան շանթահարիչ էր, որ չեմ գիտեր ի՛նչ ըլլալո, երբ կարդացի. ա՜խ, հոգիս, գոնե դու գթա ծաղիկի մը, որ ուրդեն կոտրած է կեսեն: Խնդրեմ, հարված մալ դուք տալով, մի՛ գետնամած ընեք զինք, ավելի աղեկ է արմատեն հանեք: Խնդրեմ, վերջին և առաջին պարտականություն մը ըրած կըլլաք. երբ պզտիկ շիշ մը ըմպելի թույն ղրկեք, որպեսզի հարմար առիթի մը գործածեմ: Արդեն ես մարդասպան և անձնասպան մ’եմ. և լավ է ինձ համար ոճրագործ մը ըլլալս, քան թե ստրուկի պես աղաչել անոնց, որ չարժեր: Միայն մեկ միջոց մը ըսի քեզ. և դու չըրիր, այն էր՝ վալին և կը հուսայի, որ ասով հաջողեր, կարելի է հիմակ ալ հաջողի, եթե անգամ մը ըսես:

Մնամ քուկդ
ԱՐԱՔՍԻ