Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/623

Այս էջը սրբագրված է

2. Խոսակցություններ ունեցած է ծանոթ պարոնին հետ — Միրիճան Բաշճյանը Վարուժանի հետ դստեր ունեցած կապերը խզելու նպատակով Արաքսիին ուզեցել է նշանել մեկ ուրիշ անձնավորության հետ։

3. Վալիին դիմեկ — խոսքր Սեբաստիայի կուսակալ, բանաստեղծ Մեհմետ Էմինի (1869—1944) մասին է, որ անձամր ճանաչում էր Վարուժանին և ծանաթ էր նրա քերթվածներին։

4. Քու մոտավոր ազգականներուդ քով — Արաքսիին ուրիշի հետ նշանելու խնդրում եռանդուն գործունեություն է ծավալել Արաքսիի քեռին՝ Տիրան անվամբ հնչակյան մի գործիչ։

5. Հավա՞ն ես փախչելու — ըստ երևույթին Արաքսի Թաշճյանը այդ առաջարկին հավանություն չի տվել, ընկել է հուսահատության մեջ և Վարուժանին է գրել հետևյալ երկու նամակները (ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 65):

Ամեն պարագա<յի> տակ լավ գիտցիր, որ քեզ մոռնալ անկարելի է, մահս նույնիսկ քեզ համար աչքս առած՝ կը պտտիմ խեի պես, միշտ նայելով լուսանկարիդ վրա, հազիվ կրնամ չզսպել արցունքս ու հառաչս. մերթ ընդ մերթ ալ արցունքներու և համբույրներու մեջ կողողեմ զայն: Չմոռնամ կրկին անգամ ըսելու՝ կատարե առաջին և վերջին պարտականություն մը, որ վեհ է և սուրբ: Իսկ դուն վերջին երգ մը երգե, երբ ծաղիկը, որ մինակ քեզ կը վայլե կուրծքիդ վրա կրել, երբ թառամած վիճակի մեջ վերջին անգամ ձեռքդ անցնի, մեռած ճակտիս համբույր մը, վասնզի մեռնելես վերջ ալ շիրմիս մոտ եկողներուն մեջ պիտի ճանչնամ սիրտդ, եթե հոն գալու բախտը շնորհես ինձ:

<Արաքսի>

Իմս Վարուժան,

Ահա սիրույս չափը, զոր կուզեք գիտնալ: Եթե կարելի ըլլար որևէ մեկ բանով չափել, անմիջապես պիտի կշռեի զայն, բայց քանի որ այդ տեսակ գործնական կամ ավելի ճիշդը՝ արհեստական չափերով չի չափվիր, ես կը չափեմ միայն կյանքիս հետ: Այո՛, կը սիրեմ ու պիտի սիրեմ՝ ինչ որ ալ ըլլամ, կամ սիրելովս պիտի ապրիմ, իսկ եթե չի հաջողիմ ապրիլ՝ սիրույս համար պիտի զոհվիմ և ահա հերոսությունը, զոր դուք կսպասեք ինձմե. ամեն բան պիտի դիմադրեմ աննկուն տոկունությամբ և պիտի աշխատիմ անվեհեր քաջությամբ, վասնզի սիրող սրտի մը ձայնն ավելի ազդու է և ավելի հրապուրիլ, քան աշխարհի փառքերն ու պերճանքը: Ասկե վերջ կյանքիս միակ երջանկությունն է ձեզ սիրել, և ոչ մեկ բան հաճելի է ինձ, բայց միայն ձեր հետ անցուցած ժամերս, և ո՜հ, արդյո՞ք կարելի պիտի ըլլա. որ կյանքիս մեծագույն մասը ձեզ հետ անցնելու բախտը ունենամ, ալ անկե վերջ ինձի չափ երջանիկ մեկը անկարելի է գտնել:

Ցտեսություն
<ԱՐԱՔՍԻ>