Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/624

Այս էջը սրբագրված է

6. Կարծես քեզ երդվեր են ծախել — որոշ տեղեկությունների համաձայն, այն անձնավորությունը, որի հետ ուզում Էին բռնի ամուսնացնել Արաքսի Թաշճյանին, «Արևելյան գորգի ընկերության» տնօրենն էր։

7. Հաղթանակը մերն է — ժամանակակիցների վկայությամբ Վարուժանի և Արաքսի Թաշճյանի սիրո հաղթանակին նպաստել են ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Կովտունցի Մարատը (Խրիմյան) և Սեբաստիայի հոգևոր առաջնորդ Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը։

Վարուժանի սիրո և ամուսնության մասին տե՞ս՝ Լևոն Լանիս, Հովվերգության մը պսակումը (Կարո Գևորգյան Ամենուն տարեգիրքը, Պեյրութ, 1959, էջ 123—133), Տիգրան Փիրանյան, Դանիել Վարուժանի սերն ու ամուսնությունը («Տեղեկատուս, շաբաթաթերթ, Նյու Յորք, 1979, թիվ 12, 13), ինչպես նաև սեբաստացի Սաթենիկ Կարապետյանի հուշերը, որ ձայնագրել է. Գ. Ազնավուրյանը (ԳԱԹ, ձայնադարան)։


155. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(Էջ 428)

Լուսապատճենը՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 109։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 213։

Տպագրվում է լուսապատճենից։

1. Կը գրեմ ձեզ իբրև տեսուչի մը — նամակը գրելու ժամանակ Արիստակես Քասգանտիլյանը դարձյալ պաշտոնավարում էր Քաղկեդոնի Մխիթարյան վարժարանում։


156. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 429)

Լուսապատճենը՝ ԳԱԹ, ԳՎՖ, № 110։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 213 — 214։

Տպագրվում Է լուսապատճենից։

Ինքնագրում թվագրված է հուլիս 9/27, որ անշուշտ վրիպանք է։

1. Ձեզի նամակ մը գրած ու խնդրած էի — տե՞ս № 155 նամակը։

2. Քաղկեդոնի Մխիթարյան վարժարանին — տե՞ս № 1 նամակի № З ծանոթագրությունը։

3. Գրեք ձեր նպաստավոր պատասխանը — Ա․ Քասգանտիլյանի պատասխանը մեզ հայտնի չէ։


157. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

(էջ 430)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Շանթ», 1918, դեկտեմբերի 21, թիվ