Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/625

Այս էջը սրբագրված է

6․ էջ 65, երկրորդ անգամ՝ «նամականի», էջ 184։

Տպագրվում է առաջին հրատարակութջունից։

1. «Բանաստեղծին սիրտը» — Մ. Պարսամյանի այս ժողովածուն է տեսել 1910-ին՝ Կ. Պոլսում։

2. «Հեթանոս երգերը» սկսելու — խոսքը վերաբերում է ժողովածուն ամբոզջացնելուն։


158. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 430)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

<Ա> հատվածը, առանց հասցեատիրոջ հիշատակության, առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1916—1920, էջ 17, <Բ> հատվածը՝ «ժամանակ», օրաթերթ, Կ. Պ., 1912, թիվ 995։ Երկրորդ անգամ զետեղվել է՝ Երկեր, 1946, էջ 422—423, ապա՝ «նամականի», Էջ 184—185։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Նամակիդ մեջ — Հիշյալ նամակը չի հասել մեզ։

2. Օրիորդը, որուն հետ ամուսնացա — Վարուժանի և Արաքսի Թաշճյանի պսակադրությունը տեղի Է ունեցել 1910-ի օգոստոսի 15-ին Սեբաստիայում, հարսանյաց հանդեսը՝ օգոստոսի 16-ին Բրգնիկում (տե՜ս «Տեղեկատու» շաբաթաթերթ, Նյու Յորք, 1979, թիվ 13, «Հող-Դար», 1910, թիվ 1)։

3. Վերջակետը դրավ տռամի մը կամ ավելի նիշդ՝ վեպի մը — տե՛ս №№ 153—154 նամակները և համապատասխան ծանոթագրությունները։

4. Ավելի հռետորություն կընեմ, քան թե տաղերդության — տե՛ս «Հոդվածներ և ելույթներ» բաժնի ծանոթագրությունները։


150. ՆՇԱՆ ՏԵՐ-ՍՏԵՓԱՆՑԱՆԻՆ

(Էջ 431)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 104։

Առաջին անգամ հրատարակվել Է՝ «Նայիրի», շաբաթաթերթ, Պեյրութ, 1962, թիվ 36, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 185—187։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Նամակդ առի — հիշատակված նամակը չի հասել մեզ։

2. Գրած եմ նամակ մը — խոսքը 1909-ի սեպտեմբերի 12-ի նամակի (№ 145) մասին Է։

3. Երկար և աղվոր դրություններդ — նկատի ունի Ն. Տեր-Ստեփանյանի՝ Բոլոնիայից (Իտալիա) գրած «ժողովուրդին երաժշտական կյանքը իտալական գյուղերուն և քաղաքներուն մեջ» և «Լեզուներու ծագումը» հոդվածները՝ տպագրված «Ազատամարտում», 1910-ի մայիս-հունիս ամիսներին (թիվ 283—284 և 312)։