Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/626

Այս էջը սրբագրված է

4. Պաշտոն մը այժմ պիտի չկրնամ ստանձնել Երզնկայի — հավանաբար Ն. Տեր-Ստեփանյանը Վարուժանին առաջարկել է տեսչի պաշտոն Երզնկայի վարժարաններից մեկում։

5. Շաբաթ մառաջ ամուսնանա — տե՛ս № 158 նամակի № 2 ծանոթագրությունը։

6. Սիրային ողբերգութենե մը վերջ — տե՛ս 158 153—154 Նամակները և համապատասխան ծանոթագրությունները։

7. Գրած եմ ուժեղ դյուցազնավեպ մը — խոսքը «Հարճի» մասին է, որ գրել Է 1910-ի սեպտեմբերին և որից մի հատված «Ասպետական կենցաղին» խորագրով առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1911, Էջ 138 — 139։

8. Դերենիկեն ստացա նամակ մը — այդ նամակը չի հասել մեզ։

9. Պիտի փութամ պատասխանել — տե՛ս Վարուժանի 1910-ի հոկտեմբերի 5-ի նամակը Ղ. Ճիզմեճյանին (№ 161)։


160. ԶԱՐՄԱՅՐ ԿԵԶՅՈԻՐՅԱՆԻՆ (էջ 433) Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 88։

Տպագրվում Է առաջին անգամ ինքնագրից։

1. Ընդունեցա Տեր նամակը — հիշատակված նամակը չի հասել մեզ։

2․ Թաղեցինք աչազուրկ Պատվելին — խոսքը Զ․ Կեզյուրյանի հոր՝ Ավետիս (Թադևոս) Կեզյուրյանի մասին է, որի մահվան առթիվ (1910, օգոստոսի 10) Վարուժանը արտասանել է դամբանական (տե՛ս «Արևելք», օրաթերթ, Կ. Պ., 1910, թիվ 7395, ինչպես նաև Առաքել Պատրիկ, Դանիել Վարուժանն իմ հուշերում, Պեյրութ, 1968, Էջ 45 — 46։

3. Արաքսի — հավանաբար Կեզյուրյանի դուստրը:


161. ԴԵՐԵՆԻԿ ՃԻՋՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 434)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 103—105, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 187—188:

Տպագրվում Է առաջին հրատարակությունից:

1. Անոնցմե մին ևս ստացա կարծեմ — Դ․ Ճիզմեճյանի՝ 1909-ի և հետագա տարիներին Վարուժանին հղած նամակները չեն հասել մեզ։

2. Նորեն Եվրոպա ոտք կոխեցիր — 1909-ի վերջերից Դ. Ճիզմեճլանը մեկնել է Եվրոպա, ապրել Իտալիայի զանազան քաղաքներում, 1910-ին Միլանում էր։

3. Տվին ուսուցչական պաշտոն մը — տե՛ս № 144 նամակի № 3 ծանոթագրությունը։