Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/627

Այս էջը սրբագրված է

4. Ամուսնանա շատ առամաթիք իրադարձություններե հետո — տե՛ս №№ 153—154 նամակները և համապատասխան ծանոթագրությունները։

5. Ավելի բանախոսություններով կզբաղիմ — տե՛ս «Հոդվածներ և ելույթներս բաժնի ծանոթագրությունները։

6. Առաջիկա ամառ կնոջս հետ անցնինք Պոլիս — Վարուժանը ընտանիքով Կ․ Պոլիս է տեղափոխվել 1912-ի հուլիսի վերջերին (տե՛ս «Իրիս», 1912, թիվ 6-7, Էջ 26)։

7. Ե՞րբ կը տեսնվինք — տե՛ս № 125 նամակի № 15 ծանոթագրությունը։


162. ՍԱՐԳԻՍ ԵՐԵՑՅԱՆԻՆ

(Էջ 435)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 74։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 188։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Ձեր նամակն ու քերթվածներն ընդունեցա — Հիշյալ նամակը չի հասել թանգարան, իսկ բանաստեղծությունները, հավանաբար, Վարուժանը վերադարձրել է հեղինակին։

2. Տակավին մի՛ հրատարակեք — U. Երեցյանը հետագայում ևս չի տպագրել բանաստեղծությունների որևԷ ժողովածու։


163. ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊԻՆ

(էջ 436)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Առավոտին տարեգիրքը», Կ. Պ․, 1921, էջ 48—49, երկրորդ անգամ՝ «Գրական թերթ», 1981, № 11, Դ. Ազնավուրյանի «Համալրվում է նամականին» հաղորդման մեջ։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Նամակդ ընդունեցա — հիշատակված նամակը չի հասել մեզ։

2․ Անցքդ առկե — հավանաբար խոսքը Սեբաստիայում Սահակ-Մեսրոպի հետ իր ունեցած հանդիպման մասին է։

3. Ամուսնությանս մասին — տես № 158 նամակի № 2 ծանոթագրությունը։

4. Պառնաս — տե՛ս «Կծու խոսքեր» բաց նամակի № 3 ծանոթագրությունը «Հոդվածներ և ելույթներ» բաժնում։

5. Տոլապ Տերեսիի ձորեն — զառիվայր Ն. Պոլսում։

6. Շիաակ-ճամբա — Կ. Պոլսի Բերա թաղամասի կենտրոնական փողոցը։

7. Գրախոսականդ կարդացի — խոսքը Վարուժանի «Ցեղին սիրտը» ժողովածուին նվիրված Սահակ-Մեսրոպի գրախոսության մասին է, որ տպագրվել է Բոստոնի «Ազգ» շաբաթաթերթում (տե՜ս Գրական ասուլիսներ, Գ., Դ. Վարուժանի «Հեթանոս երգերը», Կ. Պ., 1913, մատենագիտական