Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/629

Այս էջը սրբագրված է

7. Հանեիք հրատարակել — Ա. Չոպանյանը չկարողացավ տպագրել Վ. Մինասյանի բանաստեղծությունները, քանի որ 1912-ից «Անահիտի» հրատարակությունը դադարեց։


166. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 439)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1912, էջ 6, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 193։

Թվագրվում է «Ամենուն տարեցույցի ընծայման ժամանակով (տե՛ս № 148 նամակի ծանոթագրությունը)։

Տպագրվում Է առաջին հրատարակուիյունից։


167. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 439)

Առաջին անգամ հրատարակվել է՝ Ճիզմեճյան, էջ 105—106, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 191։

Տպագրվում է առաջին հրատարակուիյունից։

1. Նամակդ ընդունած եմ — հիշատակված նամակը չի հասել մեզ։

2. Գլուխգործոցին համար — իմանալով Վարուժանի ամուսնության լուրը (տե՛ս № 161 նամակը), Դ. Ճիզմեճյանը Իտալիայում ձեռք Է բերել Գվիդո Ռենիի «Արշալույս» նկարի վերարտադրությունը և նվեր ուղարկել ընկերոջը (տե՞ս Ճիզմեճյան, Էջ 60)։

3. Պարբերական մը պիտի հրատարակես — Դ. Ճիզմեճյանը Մկրտիչ Պոտուրյանի հետ ձեռնարկել է «Աստղիկ» գրական-գեղարվեստական հանդեսի հրատարակությանը և հրավիրել Վարուժանին աշխատակցելու։

4. Կը ներփակեմ քերթված մը — Դ. Ճիզմեճյանի գրքում զետեղված «Կղեոպատրա» բանաստեղծության ինքնագրի վերարտադրությունից (էջ 263—264) հետևում է, որ Վարուժանը հենց այդ քերթվածն է ուղարկել «Աստղիկին»։

5. Երկրորդ թիվին արժանանա — «Աստղիկը» լույս տեսավ Վենետիկում, 1911-ի տարեսկզբից և հրատարակվեց միայն չորս համար։ Դ․ Ճիզմեճյանը չի կարողացել զետեղել «Կղեոպատրան», և այն առաջին անգամ տպագրվել է՝ «Հայ գրականություն», 1912, իիվ 8, էջ 12։

6. Ամառը շատ հավանական է Պոլիս երթամ — տե՛ս № 161 նամակի № 6 ծանոթագրությունը։

7․ Կունենամ արյունի ծաղիկ մը — ակնարկում է անդրանիկ զավակի ծնունդը (բանաստեղծի առաջնեկը աղջիկ էր, որին Վարուժանի մեծ մոր անվամբ կոչել են Վերոնիկա)։