Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/630

Այս էջը սրբագրված է

168. <«Հող—դարի» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ>

(էջ 440)

Առաջին ան գամ հրատարակվել է՝ «Հսղ—Դար», 1911, ապրիլի 2, թիվ 19. էջ 1, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 192—193։

Տպագրվռւմ է առաջին հրատարակությունից։

1. Կը հանձնարարեմ այս քերթվածը — խոսքը սեբաստացի սկսնակ բանաստեղծ Փայել Փարլագյանի հետևյալ ոտանավորի մասին է, որը տպագրվեց է Վարուժանի նամակի հետ միասին.

Ինչե՜ր ուխտած եմ քեզ համար, Հայրենիք,
Թեև՝ հեռու, օտար աշխարհ պանդըխտիկ,
Բայց պիտի գամ պողպատ ուխտիս միշտ հըլու՝
Մուրճ մառնելով հայ տընակներ շինելու։

Ինչե՜ր խորհած եմ քու սիրույդ, Հայրենի՜ք,
Թեև օտար աստղերու տակ թափառիկ,
Բայց պիտի գամ փըլատակներդ կանգնելու,
Շաղախն անոնց իմ արցունքով շաղվեյու։

Ինչե՜ր գըրած եմ սըրտիս վրա, Հայրենիք,
Թեև օտար կուսաններով երջանիկ,
Բայց պիտի գամ հիշատակներդ ողբալու.
Անոնց շիրմին տապանագիր գըրելու։

Ի՞նչ նըվիրեմ քու փառքերուդ, Հայրենի՜ք,
Չունիմ գանձեր, սիրտ մը ունիմ ըզգայնիկ.
Համբուրել գամ երբ կարմիր հողդ հոտեան,
Պիտ՝ առնեմ քնար մու երգեմ փառքդ հավիտյան։

2. Բնածին տաղանդի մը հեռանկարը կա հոն — Փ. Փարլագյանը թեև հետագայում հրատարակեց քերթվածների մի ժողովածու («Երկինք և երկիր», Նյու Յորք, 1925), սակայն չարդարացրեց Վարուժանի ակնկալիքները և չդարձավ ճանաչված բանաստեղծ։


169. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

(էջ 440)

Առաջին անգամ հրատարակվել է՝ ճիզմեճյան, էջ 106—107, երկրորդը անգամ՝ «Նամականի», Էջ 192։

Տպագրվում է առաջին հրատարակսւթյունից։

1. Նամակդ սաացա — հիշատակված նամակը չի հասել մեզ։

2. «Աստղիկներեն» երկու թիվ ալ — տե՜ս № 167 նամակի №№ 3 ե 5 ծանոթագրությունները։