Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/632

Այս էջը սրբագրված է

11. Ընելով ուսուցչություն... — տե՛ս № 144 նամակի № 3 և № 146 նամակի № 7 ծանոթագրությունները։ Արամյան ազգային վարժարանը հիմնվել է 1843-ին և գոյատևել մինչև 1915-ը։

12. «Ցեղին սիրտը» — տե՛ս № 150 նամակի № 1 ծանոթագրությունը։

13. Հրատարակեցի գործեր — «Հեթանոս երգեր» ժողովածուն լուս է տեսել 1913-ի փետրվարի կեսերին (տե՛ս «Ազատամարտ», 1913, փեարվարի 20/5 մարտի, թիվ 1143), «Հացին երգը» հրատարակվել է ետմահու, 1921-ին, «Դյուցազնավեպեր» ժողովածուն չի հասցրել գրել։

14. Ինձմե ինչ կտորներ որ դնել ուզեք — Մ. Պարսամյանը «Մեր տարեցույցի» 1911-ի հատորում զետեղել է Վարուժանի «Հեթանոսական» բանաստեղծությունը։


171. <«ՀՈՂ-ԴԱՐԻ» ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ>

(էջ 443)

Առաջին անզամ «Թանկագին նվեր» վերնագրով հրատարակվել է՝ «Հող—Դար», 1911, հուլիսի 9, թիվ 30, էջ 4։

Վարուժանի որևէ ժողովածուում չի զետեղվել։

Տպագրվում է «Հող-Դարից»։

1. Ի դիմաց Բագրատունյան վարժարանի հոգաբարձության — քանի որ Վարուժանը նամակը գրել է հոգաբարձության անունից, ուրեմն պաշտոնավարել է նաև այս դպրոցում։


172. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

(էջ 444)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Շանթ», 1918, դեկտեմբերի 21 թիվ 6, էջ 65, երկրորդ անգամ՝ «նամականի», էջ 195—196։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Նամակնիդ—հիշատակված նամակը չի հասել մեզ։

2. Կիսամսյան հաջող է — Վարուժանի նամակը գրված է «Շանթ» հանդեսի առաջին համարի առիթով, որ նրան էր ուղարկել Մ. Պարսամյանը։

3. Ուսումնասիրությամբ — խոսքը Ատրուշանի (Ս. Երեմյան) «Հայ նկարիչներ — էդկար Շահին» հոդվածի մասին է։

4. «Գեղեցկության արձանը» — Վարուժանի այս բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», 1911, օգոստոսի 1J14, թիվ 4, էջ 51։ «Հեթանոս երգերում» հեղինակը վերանվանել է «Գեղեցկության արձանին»։

5. «Թիապարտները» — առաջին անգամ «Թնդանոթակիրները» վերնագրով տպագրվել է՝ «Ազատամարտ», 1909, օգոստոսի 8/21, թիվ 51։

6. «Հաղթողը» — տե՞ս № 125 նամակի № 9 ծանոթագրությունը։