Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/633

Այս էջը սրբագրված է

7. «Դյուցազնի մը սուրին» — առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», Հանդես, 1909, մայիսի 16/29, թիվ 22, էջ 339—340։

8. «Խաբված կայսերը» — առաջին անգամ տպագրվել է՝ «Ազատամարտ», օրաթերթ, 1911, հունվարի 2/15, թիվ 480։


173. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 445)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1913, էջ 5, երկրորդ անգամ՝ «նամականի», էջ 199—200։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

Թվագրվում է «Ամենուն տարեցույցի» և Թեոդիկի «Կաղանդ» ժողովածուի հրատարակության տարեթվերով։

1. «Կաղանդ» — Թեոդիկի այս խորագրով արձակ գործերի ժողովածուն լույս է տեսել Կ․ Պոլսում, 1912-ին։

2. Հոս՝ գավառի մեջ — 1911-ի օգոստոսի 4-ին Վարուժանը ընտանիքով տեղափոխվել էր Եվդոկիա (տե՛ս «Հող-Դար», 1911, թիվ 34), որտեղից և գրել է սույն նամակը։

3. Տասանորդը հայ մտքին — տասանորդի մասին տե՞ս <«Հարկատվության խնդիրը»> ելույթի № 3 ծանոթագրությունը այս հատորում։ Այստեղ գործածված է փոխաբերաբար՝ ընտրանքի իմաստով։


174. ԲԱՑ ՆԱՄԱԿ

(էջ 445)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հող-Դար», 1912, մարտի 17, թիվ էջ 41—42, երկրորդ անգամ՝ «Նամականի», էջ 196—198։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

Հավանաբար ուղղված է Մուրատ Խրիմյանին (տե՛ս № 154 նամակի № 7 ծանոթագրությունը)։

Գրված է հետևյալ շարժառիթով։ Վարուժանի և Արաքսի Թաշճյանի ամուսնությունից (տե՞ս №№ 153—154 և 158 նամակները և համապատասխան ծանոթագրությունները) ու հատկապես Եվդոկիա տեղափոխվելուց (տե՞ս № 173 նամակի № 2 ծանոթագրությունը) հետո, բանաստեղծի անվան շուրջը Սեբաստիայում չէին դադարել բամբասանքները։ Ըստ երևույթին Կ. Պոլսի և գավառական մամուլում տպագրած Վարուժանի մի քանի բանաստեղծությունները («Սիրտս է հոգնած, վիրավոր», «Ո՛ Տալիթա», «Ծաղրանկար») ևս առիթ են տվել խծբծանքների։

«Բաց նամակին» կցված է «Հող-Դարի» հետևյալ ծանոթագրությունը. «Խմբագրությունս ինք կը փափաքեր նույնիմաստ բան մը գրել ու ավելի