Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/634

Այս էջը սրբագրված է

ուրախ է, որ անզուգականն Վարուժան անձամբ կապտակե այդ ՍՏՎԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ»։

1. Նամակներդ... վերջին երկտողդ — հիշաաակված նամակները և երկտողը չեն հասել մեզ։


175. ԱՐԱՔՍԻ ԹԱՇՃՅԱՆ-ՎԱՐՈԻԺԱՆԻՆ

(էջ 447)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, I № 42։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Սովետական գրականութեան», 1977. № 6, էջ 146, Գ. Ազնավուրյանի «Դանիել Վարուժանի նորահայտ նամակներից» հոդվածում։

Տպագրվում է ինքնագրից։

1. Միհրդատի բերդը — խոսքր ռազմական և քաղաքական գործիչ Միհրդատ Եվպատորի (մ. թ. ա. 132—63) մասին Է, որը նվաճել է Փոքր Ասիայի մեծ մասը, այդ թվում նաև՝ Նիքսարը։

2. Ժողով ունինք — Հայտնի չէ, ի՞նչ ժոդովի մասին է խոսքր։ Հավանաբար Վարուժանը Եվդոկիայի շրջակա բնակավայրերում շրջագայել է ինչ-որ հանձնարարությամբ և Հանդես եկել բանախոսություններով:


176. ՄԵՐՈԻԺԱՆ ՊԱՐՍԱՄՅԱՆԻՆ

(էջ 448)

Ինքնագիրը՝ Վահե Սեթյանի Հավաքածուում (Բեյրութ), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 52։

Առաջին անգամ, հապավումով, հրատարակվել է՝ «Շանթ», 1918, թիվ 26, ապա արտատպվել՝ «Նամականիշ, էջ 198։

Տպագրվում է լուսապատճենիդ, ամբողջությամբ։

1. Քերթվածներուս համար Ձեր ցույց տված գուրգուրանքին — «Գեղեցկության արձանը» բանաստեղծությունից բացի (տե՛ս № 172 նամակի № 4 ծանոթադրությունը) «Շանթը», մինչև նամակի գրության օրը, տպագրել է նաև Վարուժանի «Դադար» (1911, թիվ 9, էջ 136), «Ո՜ Տալիթա» (1912, թիվ 14, էջ 226) և «Սադուռնական» (1912, թիվ 18, էջ 281) բանասաեղծությունները։

2. Փոխարժեքը հանձնեց ինժի — Լութեր Կորկոտյանը «Շանթի» գործակալն էր Եվդոկիայում։

3. Ա. Չոպանյանի մասին կը բաղձայի ես ալ բան մը գրել այդ հոդվածը պետք է գրվեր Ա. Չոպանյանի գործունեության 25-ամյա հոբելյանի առիթով, որը պետք է տոնվեր 1914-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով չնշվեց։ Իսկ առհասարակ Վարուժանը մամուլում Ա. Չոպանյանի մասին ոչինչ չի գրել։