Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/635

Այս էջը սրբագրված է

177. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 449)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1916—1920, էջ 17—10, Երկրորդ անգամ՝ Երկեր, 1946, Էջ 423, ապա՝ «Նամականի», էջ 199։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1․ Պատառ մը թուղթ չգտա կարծես — ակնարկը վերաբերում Է Թեոդիկից ստացած նամակին (չի հասել մեզ) ուշ պատասխանելուն։

2. Զիս այդտեդ տեսնել այս ամառ—խոսքը Կ. Պոլիս տեղափոխվելու մասին է (տե՛ս № 161 նամակի № 6 ծանոթապրությունը)։

3. «Երբոր բացվին դռներն հուսո» — Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծութեան առաջին տողը։

4. Եղիա — ակնարկը Եղիա Տեմիրճիպաշյանի մասին Է։

5. Մտերմիկ քերթված մըն է — խոսքը «Վարուժնակիս» բանաստեղծության մասին Է, որ առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1913, Էջ 43—45 (տե՜ս նաև № 167 նամակի № 7 ծանոթագրությունը)։


178. ՊԻԵՐ ՄԱԵՍԻՆ

(էջ 449)

Ֆրանսերեն ինքնագիրը՝ Վահե Սեթյանի հավաքածուում (Բեյրութ), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 51։

Առաջին անգամ հապավումով և ֆրանսերեն, հրատարակվել է՝ «Հուշամատյան Դանիել Վարուժանի», Փարիզ, 1958, Էջ 72—73։ Նույն հրատարակությունից հայերենը, Հայկ Գասպարյանի թարգմանությամբ, տպագրվել է՝ «Սովետական գրականություն», 1964, Էջ 113—119 (Լ. Գասպարյանի «Գրական ուշագրավ իրադարձության շուրջ» հոդվածում), ապա արտատպվել՝ «նամականի», Էջ 200—201։

Տպագրվում է լուսապատճենից, թարգմանաբար, ամբողջությամբ։

1. Նամակդ — Պիեր Մաեսից ոչ մի նամակ չի հասել մեզ։

2. Այստեղ ուսուցիչ եմ — Վարուժանը Եվդոկիայի հոգևոր թեմի առաջնորդ Շավարշ վարդապետ Սահակյանի հրավերով ստանձնել է տեղի ազգային վարժարանի հայ գրականության, տնտեսագիտության, բարոյագիտության և ֆրանսերենի ավագ ուսուցչի պաշտոնը (տե՜ս «Իրիս», 1911, № 13, էջ 5)։

3. Ամուսնացել եմ — տե՜ս № 158 նամակի № 2 ծանոթագրությունը։

4. Մի տարեկան աղջնակ ունեմ — տե՜ս № 167 նամակի № 7 ծանոթագրությունը։

5. «Վարուժնակիս» — տե՜ս № 177 նամակի № 5 ծանոթագրությունը։