Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/636

Այս էջը սրբագրված է

6. «Ցեղին սիրտը» — տե՛ս № 150 նամակի № 1 ծանոթագրոլթյունը։

7. Շահեկան կարծիք են արտահայտել — «Տեղին սիրտը» ժողովածուին հողվածներ են նվիրել Սիմոն Երեմյանը, Փայլակը (Ժակ Սայապալյան), Մարգարը (Ավետիսյան), Արտաշես Հարությունյանը, Մկրտիչ Պոտուրյանը. Լևոն էսաճանյանը, Սահակ-Մեսրոպը, Լևոն Շահազիզյանը (Լանիո)։

8. Կհրատարակեմ... «Հեթանոս երգերը» — տե՜ս № 170 նամակի № 13 ծանոթագրությունը։

9. Հրատարակության ծախսերը հոգալու է մի ռուսաստանցի հարուստ հայ — խոսքը ռոստովցի գրասեր ու թարգմանիչ Հովհաննես Պալյանի մասին է։

10. Թատերախաղս — հայտնի չէ, թե ի՞նչ թատերախաղի մասին է խոսքը։ Լութեր Կորկոտյանի վկայությամբ Վարուժանը Եվդոկիայում «գրական մտերմիկ խոսակցություններու մեջ» խոսել է «Աչքերը» խորագրով մի՜ թատերախաղի մասին, «զոր հինգ տարիեն պիտի լրացներ» («Փյունիկ», հանդես, Պոսդոն, 1920, թիվ 7, էջ 1622)։

11. Թուրքիան սահմանադրական երկիր է — տե՛ս № 120 նամակի № 5 ծանոթագրությունը։

12. Տրիպոլիի պատերազմը — խոսքը իտալա - թուրքական (Տրիպոլիտանական, Լիբիական) պատերազմի մասին է, որ սկսվել էր 1911-ի սեպտեմբերի 29-ին և ավարտվեց 1912-ի հոկտեմբերի 18-ին։

13. Չավարտվի Թուրքիայի մասնատումով — իտալա-թուրքական պատերազմի հետևանքով, Լոզանի հաշտության պայմանագրով, Թուրքիան ինքնավարություն շնորհեց Տրիպոլիտանիային և Կիրեանիկալին (սարավանդ Լիրիայի հյուսիս-արևելքում, Միջերկրական Հովի ափին)։

14. Ինձ մի քանի տաղ գրեին — հայտնի չէ, Վարուժանը նրանցից նամակ ստացե՞լ է, թե ոչ։

15. Ուղարկածդ փոքրիկ լուսանկարի — ԴՎՖ-ում պահվում են Վարուժանին նվիրած Մաեսի երկու լուսանկարները (№№ 182 և 459) միայն՝ մակագրված 1908-ի սեպտեմբերի 21-ին և դեկտեմբերի 29-ին։

16. Մի ցուցահանդեսի առիթով — խոսքը 1913-ին Գենտում կազմակերպվելիք համաշխարհային ցուցահանգեսի մասին է։

17. Գլըճյանից ոչ մի լուր չունեմ — Գառնիկ Գլըճյանը երաժշտության մեջ կատարելագործելու նպատակով մեկնել էր Գենտ։

18. Կստանաս լուսանկարս — հայտնի չէ, ուղարկե՞լ է իր լուսանկարը թե ոչ։


179. <ԶԱՐՈԻՀԻ ԳԱԼԵՄՔՅԱՐՅԱՆԻՆ>

(էջ 454)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Գևորգ Կարպիսյանի հավաքածու։

Ինքնագրում հասցեատերը չի նշված, վերականգնվել է նամակին կից