Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/637

Այս էջը սրբագրված է

Զարուհի Գալեմքյարյանին հղած Հարություն Սեբայտարյանի խնդրագրում եղած հիշատակությամբ։

Տպագրվում է առաջին անգամ ինքնագրից։

1․ Իր խնդրագրին — Վարուժանի նամակին կցված է Հ. Սերայտարյանի խնդրագիրը, որտեղ հայտնում է, թե լինելով որբ, հարկադրված է օրապահիկը հայթայթելու համար լքել դպրոցը և խնդրում է ընդունել ազգային ուսանողների շարքը։

2. Իր թախանձանքը չմերժվի — Հ. Սերայտարյանը ակնկալած օգնությունը չի ստացել։


180. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 454)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Գ. Լևոնյանի ֆոնդ, № 1841։

Առաջին անգամ, մասնակի հապավումով, հրատարակվել է՝ «Գեղարվեստ», 1917, № 6, էջ 134, ապա՝ Երկեր, 1946, էջ 426—427, Ամբողջությամր զետեղվել է՝ «նամականի», էջ 201—202։

Տպագրվում է ինքնագրից։

1. «Գեղարվեստի» մասին ըրած հայտարարությունը — սույն հայտարարությունը մեզ չի հասել։ Հավանորեն Գ. Լևոնյանը տպագիր ծանուցում բացիկով հրավիրել է հեղինակներին աշխատակցել հանդեսին։

2. Հայր Մկր. Պոտուրյան ես նույնը կըսեր ինձի — Մ. Պոտուրյանի նամակը չի հասել մեզ։

3. Հաղորդելով միանգամայն Ձեր սիրելիության բարևները — 1913-ին Գ․ Լևոնյանը գտնվում էր Վենետիկում, ուր ծանոթացել է Մ. Պոտուրյանի հետ և զրուցել են Վարուժանի մասին։

4. Քերթվածիկովս — խոսքը «Բերեք անկե ծաղիկներ» բանաստեղծության մասին է, որ առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղարվեստ», գիրք 5, Վենետիկ, 1913, էջ 92։ «Հացին երգը» ժողովածուում ունի «Առաջին ծիլեր» վերնագիրը։

3. Հայրերուն նվիրական կղզին — այսինքն՝ Մխիթարյան միաբանության Ս. Ղազար կղզին, ուր թաղված է Վեոնդ Ալիշանը։


181. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

(էջ 456)

Ինքնագիրը՝ Արամայիս Սրապյանի արխիվում (Միլան), լուսապատճենը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 111։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 214։

Տպագրվում է լուսապատճենից։

1. Հին աշակերտ մըն է՝ Ձեր շունչով կազմված — ակնարկում է Քաղկեդոնի