Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/638

Այս էջը սրբագրված է

Վենետիկի Մխիթարյանց վարժարանում Ա. Քասգանտիլյանին իր աշակերտած լինելը։

2. Պիտի հրատարակենք «Նավասարդ» անունով... տարեցույց մը — Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Վարուժանը և Հ. Ճ. Սիրունին ծրագրում են հրատարակել գրական-գեղարվեստական տարեգրքերի շարք «Նավասարդ» անվամբ։ Առաջին գիրքր թվագրված է 1914-ին, բայց լույս է տեսել 1913-ի նոյեմբերին (տե՛ս «Բյուզանդիոն», Կ. Պ․, 1913, թիվ 5195)։

3. Բացե՛ք Ձեր ներշնչման դուռը — «Նավասարդում» Ա. Քասգանտիլյանից ոչինչ չի տպագրվել։


182. ԵՐՎԱՆԴ ՔՈՉՅԱՆԻՆ

(էջ 455)

Ինքնագիրը չի պահպանվել: Ընդօրինակությունը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 112 (ուղարկեւ է հասցեատերը)։

Տպագրվում Է առաջին անգամ։

1. Ստացա Ձեր նամակը — հիշաաակված նամակը չի հասել մեզ։

2. Ցավակցությաններս Ձեր աշխարհարժեք կորուստին համար — ցավակցությունը հայտնված է Ե. Քոչյանի մոր մահվան կապակցությամբ։


183. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(Էջ 457)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Գ. Լևոնյանի ֆոնդ, № 1842։

Առաջին անգամ հրատարակվել է՝ Երկեր, 1945. Էջ 427—428, ապա՝ «Նամականի», Էջ 202 — 203։

Տպագրվում Է ինքնագրից։

1. Ձեր քարտը — հիշյալ բացիկր չի հասել մեզ։

«Նավսաարդ» — տե՛ս № 181 նամակի № 2 ծանոթագրությունը։

3. Այդ նյութը, զոր ընտրած եմ — ինչպես երևում է, Գ. Լևոնյանը համաձայնություն է տվել աշխատակցել «նավասարդին», սակայն տարեգրքում նրանից ոչինչ չի տպագրվել։ Հավանաբար ուշացրել է խոստացված նյութը։

4. «Ո՛վ Լալագեին» դեմ աղմկողներուն — «Ո՛վ Լալագեի» մասին տե՛ս № 164 նամակի № 2 ծանոթագրությունը։ Այդ բանաստեղծության կապակցությամբ Հարություն Սուրխաթյանը Վարուժանին որակել է «Արևելյան դեկադենտ» (տե՛ս ԳԱԹ, Հ. Սուրխաթյանի ֆոնդ, №№ 73—74 և 154), Շիրվանզադեն այն համարել է «կեղտոտ ոտանավոր» , իսկ հեղինակին՝ «գոռհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ բանաստեղծն (տե՛ս Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. 10, Երևան, 1962, էջ 475-476), «Մշակը» (1912, № 125), պաշտպանելով Շիրվանզադեին, Գ. Լևոնյանին մեղադրեց «ուղղակի պոռնկական գրվածքներ» հրատարակելու մեջ։ Շիրվանզադեին