Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/639

Այս էջը սրբագրված է

քննադատեցին և Վարուժանին պաշտպանեցին Մերուժան Պարսամյանը (տե՛ս «Շանթ», 1912, թիվ 27, էջ 94), ապա նաև՝ Զարեհ Գազազյանը (տե՛ս «Հայ գրականություն», 1913, թիվ 2» էջ — 32)։


184. <ԶԱՐԵՀ ԳԱԶԱԶՅԱՆԻՆ>

(էջ 458)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հայ գրականություն», 1913, օգոստոսի 1/14, թիվ 12, շապիկի Գ Էջը։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Պարբերականդ — խոսքը Զ. Գազազյանի խմբագրությամբ Զմյուռնիայում հրատարակվող «Հայ գրականություն» հանդեսի մասին է, որին աշխատակցել է Վարուժանը։


185. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ

(էջ 458)

Ինքնագիրը՝ Փարիզի Նուպարյան մատենադարանում, լուսապատճենը ԳԱԹ, ԴՎՖ, № 73։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 203։

Տպագրվում է լուսապատճենից։

1. Հրանտ — Զապել Եսայանի որդին։

2. «Նավասարդ» — տե՜ս № 181 նամակի № 2 ծանոթագրությունը։

3. Խոստացված վիպակը — «Նավասարդում» Զ․ Եսայանը տպագրել է «Երեկոյան ժամուն» արձակ բանաստեզծությունը (էջ 33—36):

4. Ուսումնարան — Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Վարուժանը, 1913-ի օգոստոսի 15-ից, ստանձնել է Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարանի տնօրեն-ուսուցչի պաշտոնը (տե՜ս «Տեղեկագիր» ելույթը այս հատորում):


186. ՍԻՄՈՆ ԵՐԵՄՅԱՆԻՆ

(էջ 459)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Շանթ», 1914, 15/20 ապրիլի, թիվ 57, էջ 139, Մերուժան Պարսամյանի (Մ․ Պ.) «Պատկերներ ինձ նվիրված գրախոսության մեջ։ Երկրորդ անգամ տպագրվել է՝ Երկեր, 1946, էջ 431, ապա՝ «Նամականի», էջ 203։

Թվագրվում է Ս. Երեմյանի «Պատկերներդ ժողովածուի հրատարակույան ժամանակով։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1․ «Պատկերները» — Ս․ Երեմյանի «Պատկերներ (Արձակ քնար)» ժողովածուն