Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/640

Այս էջը սրբագրված է

լույս Է տեսել 1913-ին Վենետիկում։

2․ Վանքը — այսինքն՝ Վենետիկի Մխիթարյան միարանությունը։


187. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(էջ 459)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժինք № 6886։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 204։

Տպագրվում է ինքնագրից։

1. «Արձակ բանաստեղծություն» — Ա. Չոպանյանի «La vie et des rives» ժողովածուն, որ ֆրանսերեն է թարգմանել հեղինակը, լույս է տեսել 1913-ին Փարիզում։


188. ԱՎԵՏԻՍ ԷԺՏԱՀԱՐԻՆ

(էջ 460)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 75։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», էջ 204։

Տպագրվում է ինքնագրից։

1. Ուսումնարան — տե՛ս № 185 նամակի № 4 ծանոթագրությոնւը։

2. Ստացա աղվոր ընծայականդ — հայտնի չէ, թե ի՞նչ ընծայականի մասին է խոսքը։ Հավանաբար Ա. էժտահարը իր մակագրությամբ որևէ գիրք է նվիրել Վարուժանին։

3. Այդտեղ կրցար հաստատվիլ — հայտնի չէ, թե 1913-ին Ա. էժտահարը ո՞ւր է մեկնել։ Հետագայում ապրել է Ռումինիայում։

4. Փիլիպոսը — հավանաբար խոսքը Պերպերյան վարժարանի (Ն. Պոլիս) ուսուցիչ Փիլիպոս Տեր-Ավետիսյանի մասին է, որը հիշյալ դպրոցում 1913-ի մարտի 2-ին Վարուժանին նվիրված գրական երեկույթում հանդես Է եկել բանաստեղծի «Հովիվը» դյուցազնավեպի արտասանությամբ (տե՛ս, «Բյզանդիոն», 1913, թիվ 4985)։


189. ՆԵՐՍԵՍ ԽՅՈԻՏԱՎԵՐՏՅԱՆԻՆ

(էջ 460)

Ինքնագիրը հավանաբար պահպանվում Է Բեյրութում։

Առաջին անգամ ինքնագրի նմանահանությունը հրատարակվել է «Բագին գրականության և արվեստի», Պեյրութ, 1985, ապրիլ-մայիս, թիվ 4—5, էջ 71։ Վարուժանի որևէ ժոգովածուում չի զետեղվել։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Մեծ Հոբելյաններուն — թիվ կազմված մեր հանդեսին — Վարուժան պաշտոնավարած՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ ուսումնարանում հայ գրի ու