Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/641

Այս էջը սրբագրված է

տպագրության հոբելյանների առթիվ կազմակերպված հանդեսի մասին մամուլում տեղեկություններ չեն պահպանվել։


190. ԹԵՈԴԻԿԻՆ

(Էջ 461)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1914, էջ 4։ Ունեցել է նաև այլ հրատարակություններ, այդ թվում՝ «Նամականի», էջ 205։

Թծվագրվում է նամակում եղած նոր տարվա հիշատակմամբ։

Տպագրվում է առաջին հրատարակությունից։

1. Տիկինը — Արշակուհի Թեոդիկը։


191. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ

(Էջ 461)

Ինքնագիրը՝ ԱՉՖ, I բաժին, № 6887։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Նամականի», Էջ 205։

Տպագրվում Է ինքնագրից։

1. «Նավասարդեն» — տե՛ս № 181 նամակի № 2 ծանոթագրությունը, Ա․ Չոպանյանին ուղարկած «Նավասարդի» օրինակը պահվում Է ԳԱԹ գրադարանում։ Մակագրությունը տե՛ս այս հատորի «Ընծայագրեր» բաժնում։

2. Հառաջիկա Տարեգիրքին համար կտոր մը ղրկեք ինծի — 1914-ի հունվարից Վարուժանը և Հ. Ճ. Սիրունին ձեռնարկել են «Նավասարդ» տարեգրքի Բ հատորի տպագրությունը, նկարիչ Ռաֆայել Շիշմանյանին Փարիզում պաավիրել են զարդեր, բանակցություններ են վարել հեղինակների հետ, ծանոթացրել հրատարակության նպատակին ու խնդիրներին (տե՛ս «Հառաջ», օրաթերթ, Փարիզ, 1966, թիվ 9337, ինչպես նաև ԳԱԲ, ԴՎՖ, № 337)։ Ծանուցման մեջ ասվում էր, որ հատորը լույս է տեսնելու աշնանը (տե՛ս, օրինակ, «Մեհյան», 1914, թիվ 3, էջ 47)։ Հրատարակությունը գլուխ չեկավ, սակայն հավաքված նյութերը Հ. Ճ. Սիրունին իր հետ տարավ Ռումինիա. ուր օգտագործեց դրանք Բուքրեշում (Բուխարեստ) 1923— 1926 թթ․ իր խմբագրությամբ տպագրած «Նավասարդ» պարբերականում։ Հայտնի չէ, Ա. Չոպանյանը Բ հատորի համար որևէ բան գրե՞լ է, թե ոչ։


192. ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ

(էջ 462)

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Հայրենիք», ամսագիր, Բոստոն, 1926, թիվ 3, էջ 48 — 50, երկրորդ անգամ՝ «Բազմավեպ», 1931, թիվ 11,