Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/642

Այս էջը սրբագրված է

էջ 489—499։ Մասնակի հապավամով զետեղվել է՝ «Նամականի», էջ 206 208, ապա՝ Երկեր, 1984, էջ 528—530։

Տպագրվում է առաջին հրատարակությունից, ամբողջությամբ։

1. Ձեր նամակը — հիշյալ նամակը չի հասել մեզ։

2. Ձեր պատվական հայրը — գրող Ավետիս Ահարոնյանը։

3. Շիրվանզատեն կը շպրտեր երեսիս — տե՜ս № 183 նամակի № 4 ծանոթագրությունը։

4. Այդ մասին Ձ՛եր գրածները — Վ. Ահարոնյանը Վ. Մենակ ստորագրությամբ «Հորիզոն» թերթում (1912, № 77) գրախոսելով «Գեղարվեստի» 1911-ի գիրքը, Մարգարի «Դանիել Վարուժան» հոդվածի առիթով կշտամբեր էր քննադատին, որ «այդպես հեշտությամբ» կուռքեր է բարձրացրել և իր հետ չի վերցրել «վիրաբուժական նշտար»։ Վ․ Ահարոնյանից՝ Վարուժանի մասին գրած որևէ այլ բան հետաքրքրող ժամանակահատվածում մեզ հայտնի չէ։

5. Իմ մասին ատենախոսություն մը պիտի ընեք — Վ. Ահարոնյանը 1918-ի փետրվարի 25-ին Թիֆլիսում դասախոսություն է կարդացել Վարուժանի մասին։

6. «Հարճին» ֆրանսերեն թարգմանությունը — կատարել է Ժան Մինասյանը, առանձին գրքույկով լույս է տեսնէ Կ. Պոլսում, 1914-ին։

7. Քաղկեդոնի վարժարանը — տե՜ս № 1 նամակի № 3 ծանոթագրությունը։

8. Մուրատ-Ռափայելյան — տե՜ս № 8 նամակի № 3 ծանոթագրությունը։

9. Ոչ կարող ու ոչ աշխատող հայերենի ուսուցիչ — խոսքը Հովհան (Օհան) Ավգերի մասին է։ Լինելով Մուրատ-Ռափայելյանի ուսումնապետ, նա անբարյացակամ է վերաբերվել աշակերտներին, մասնավորապես Վարուժանին։ Դ. Ճիզմեճյանը վկայում է. «Հ. Օհան որևէ համակրությու չգտավ իր աշակերտներուն մոտ։ Մասնավոր ջանք մը կըներ Դանիելի քարադրությունները քննադատելու» (Ճիզմեճյան, էջ 15—16)։ Սաների մեջ առաջացել է դժգոհություն, Հ. Ավգերի դեմ սկսվել է պայքար, որը ղեկավարողներից էր նաև Վարուժանը։ Այդ պայքարն ուժեղացել է 1905-ի տարեսկզբին։ Աշակերտները բողոքել են մանկավարժական եղանակներից, ճաշերի որակից, պահանջել են պաշտոնանկ անել Հ. Ավգերին, հրաժարվել են մասնակցել դասերին։ Ի վերջո, հունվարի 28-ին Հ. Ավգերին ազատել են ուսումնապետի պաշտոնից։

10. «Ալիշանի շիրմին առջև» — տե՜ս № 9 նամակի № 2 ծանոթագրությունը։

11. Անձնական տառապանքները ես կրեցի Կանտի մեջ — տե՜ս № 90 նամակի № 8 ծանոթագրությունը։

12. Նախընտրեցի երգել Ցեղին սիրտը — տե՜ս № 150 նամակի № 1 ծանոթագրությունը։

13. Երբ որ Երկիր, իմ գյուղս վերադարձա — տե՜ս № 144 նամակի № 2 ծանոթագրությունը։