Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/643

Այս էջը սրբագրված է

14. «Հեթանոս երգերը» — տե՛ս № 170 նամակի № 13 ծանոթագրությունը։

15. Ուսուցչություն ըրի Սեբաստիո ազգային Արամյան վարժարանը — տե՞ս № 144 նամակի № 3, № 146 նամակի № 7 և № 170 նամակի № 11 ծանոթագրությունները։

16. Անցա եվդոկիա (Թոքաթ) — տե՞ս №№ 173 և 178 նամակների № 2 ծանոթագրությունները։

17. Պոլիս անցած եմ — տե՞ս № 161 նամակի № 6 ծանոթագրությունը։

18. Կը վարեմ վարժարանի մը աեսչությունը — տե՞ս № 185 նամակի № 4 ծանոթագրությունը։

19. Կը գրեմ «Հացին երգը» — տե՞ս № 170 նամակի № 13 ծանոթագրությունը։

20. Կարգ մը ակնոցավոր քննադատները — ակնարկված են Հ. Սուրխաթյանը և Շիրվանզադեն (տե՞ս № 183 նամակի № 4 ծանոթագրությունը)։


193. ՄԻՀՐԱՆ ՉՈԻԽԱՃՅԱՆԻՆ

(էջ 465)

Ինքնագիրը՝ ԳԱԹ, Գևսոգ վարդապետ Կարպիսյանի հավաքածու։

Տպագրվում Է առաջին անգամ ինքնագրից։

1. Թերևս ստորին դասարանի մանուկներուն հաջողի օգտակար ըլլալ — ուսումնական խորհրդի 1914-ի օգոստոսի 15-ի որոշմամբ Մ. Էմիրզեին տրվել է մարմնամարզի օգնականի վկայական՝ պայմանով, որ առաջիկա տարում հանձնի հայոց լեզվի քննություն (տե՛ս Վարուժանի պատասխան նամակի հակաոակ էջը)։


194. ԹԵՈԴԻԿԻՆ

(էջ 466)

Ամբողջությամբ չի հասել մեզ։

Առաջին անգամ հրատարակվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1916— 19201 Էջ 9, երկրորդ անգամ՝ «Նամականի», Էջ 211։

Տպագրվում Է առաջին հրատարակությունից։

1. Սուրի և վառոդի մրցումք մը կա տիեզերքին մեջ — ակնարկը Առաջին համաշխարհային պատերազմի մասին Է, որին 1914-ի սեպտեմբերից մասնակցում Էր Թուրքիան։


195. <ԱՐԱՔՍԻ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ>

(էջ 466)

Բնագիրը՝ արաբատառ թուրքերենով՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 44։

Թվագրված է՝ 11 ապրիլ, 1915, որ ճիշտ չէ։ Վարուժանը ձերբակալվել է