Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/644

Այս էջը սրբագրված է

1915-ի ապրիլի 11/24-ին, երեկոյան ժամը 11-ից հետո։ Հաջորդ օրը երեկոյան բանտարկվածների մի խմբի հետ նրան ուղարկել են աքսոր։ Ապրիլն 15/28-ի երեկոյան Վարուժանը հասել է Չանղըրը (տե՛ս «Արևմուտք», լրագիր, Փարիզ, 1947, թիվ 29—30), ուր մնացել է մինչև իր սպանության օրը՝ օգոստոսի 13/26-ը։

Տպագրվում է առաջին անգամ, թարգմանաբար։

Աքսորավայրում Վարուժանի և իր ընտանիքի միջև հեռագրական կապը եղել է խիստ անկանոն։ Յոզղաթի փոստից Արաքսի Վարուժանին հղած մի հեռագրից (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 45) երևում է, որ վերջինս հարցսւմ է արել, թե ինչո՞ւ իր հեռագիրը չի հասել ամուսնուն։


196. <ԱՐԱ ՔԱՎԱՌՈԶՅԱՆԻՆ>

(էջ 466)

Բնագիրը, արաբատառ թուրքերենով՝ ԳԱԹ, ԴՎՖ, № 53։

Փոստային կնիքից երևում է, որ Կ. Պոլսում ստացվել է մայիսի 4-ին։ Հեռագիրը տրված է թուրքական ժամանակով ժամը 5-ն անց 20 րոպեին (եվրոպականով՝ ժամը 11 անց 20-ին)։

Տպագրվում է առաջին անգամ, թարգմանաբար։


197. <ԱՐԱՄ ԻՆՃԻՃՅԱՆԻՆ>

(էջ 467)

Բնագիրը, արաբատառ օսմաներենով՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 48։

Հեռագրի վրա նշված է՝ «Պատասխանի համար, 15 բառ, վճարված է»:

Տպագրվում է առաջին անգամ, թարգմանաբար։

Պահպանվել է Ա. Ինճիճյանի հետևյալ պատասխանը, «Ձեր ընտանիքը ողջ և առողջ է, ուղարկված պատասխանը փոստատանն է։ Ձեզնից նամակ են սպասում» (ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 83)։


198. <ԱՐԱՔՍԻ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ>

(էջ 437)

Բնագիրը, արաբատառ թուրքերենով՝ ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 43։

Հեռագիրը տրված է թուրքական ժամանակով առավոտյան ժամը 7-ին (եվրոպականով՝ ժամը 13-ին)։

Տպագրվում է առաջին անգամ, թարգմանաբար։

Հուլիսի 18/31-ին Չանղըրըի ոստիկանապետի հրամանով աքսորականներից առանձնացրել են 56 մարդու, նստեցրել կառքերը և քշել Դեյր-էզ- Զոր (Տեր-Զոր)։ Օգոստոսի սկզբին նույն եղանակով կազմակերպվել է 26 մարդու սպանություն (տե՛ս Գրիգորիս Պալաքյան, Հայ ԳողգոթաՆ, Հ. Ա․