Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/646

Այս էջը սրբագրված է

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈԻԺԱՆԻ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԿԱՄ ՄԵԶ

ՉՀԱՍԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ


Ստորև տեղեկութուններ են տրվում Վարուժանի այն նամակների մասին միայն, որոնց գրության փաստը կամ մոտավոր բովանդակությունը պարզված է նրա գրած ու ստացած նամակների և այլ աղբյուրների օգնությամբ:


1. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<20—23 օգոստոս>, 1902, Ազոլո

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1902-ի սեպտեմբերի 3-ին Գատըգյուղից Դ. Չպուգքյարյանին գրած նամակում: Ա. Քասգանտիլյանին գոհանակություն է հայտնել Վենետիկ մեկնելու և Մուրատ—Ռափալելյան վարժարանում սովորելու հնարավորության ստանալու համար։

ԳԱԹ, ԴՎՖ, № 322։


2. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՔԱՍԳԱՆՏԻԼՅԱՆԻՆ

<2—3 հունվար>, 1903, Վենետիկ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1903-ի հունվարի 17-ին Կ․ Պոլսից Դ. Տպուգքյարյանին գրած նամակում։ «Անկեղծ մաղթանքներ» ու շնորհավորանքներ է հղել Ա. Քասգանտիլյանին Զատիկի առթիվ։

ԳԱԹ, ԴՎՖ № 323։


3. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<19—23 ապրիլն, 1904, Վենետիկ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1904-ի մայիսի 1-ին Դ. Չպուգքյարյանին գրած նամակում։ Օգովելով Կ. Տեր-Սահակյանի՝ Կ․ Պոլում գտնվելու առիթից, խնդրել է բարևներ հաղորդել Մոտայի ալիքներին,