Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/647

Այս էջը սրբագրված է

հայտնել է, որ «Բազավեպին» է հանձնել «Ալիշանի շիրմին առթիվ» բանաստեղծությունը։ Նամակի բովանդաոսւթյան մասին պատկերացում են տալիս հասցեատիրսջ հետևյալ տողերը. «Հիշողություննիդ շատ զորավոր պիտի ըլլա, քանի որ դեռ չեք մոռցած Արևելքի խորերը թափառող ուղևոր մը։ Հետն ունենալ հեռավորներու համակրանքը, հիշվել հին ծանոթներե՝ նոր մարդկության մը քով գանված ժամանակ, դա այնպիսի մտածություն մ՛է, որուն քաղցրությունը կենթադրեի, զոր զգացի Ձեր նամակին ընթերցմամբ»։

ԳԱԲ, ԴՎՖ, № 301։


4. ԳՐԻԳՈՐ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

<2—3 մայիս, 1904, Վենետիկ

Հիշատակված է Երանոս Տեր-Աստվածատրյանի՝ 1904-ի մայիսի 29-ին (հունիսի 11) Կ. Պոլսից Դ. Չպուգքյարյանին հղած նամակում։ Դրանից երևում է, որ Գրիգոր Չպուգքյարյանը մայիսի 19-ին Ե. Տեր-Աստվածատրյանին ծանոթացրել է որ դու նամակին, որով դրամական օգնություն է խնդրել։ Վերջինս, հասցեատիրոջ հանձնարարսւթյամր, Դ. Չպուգքյարյանին է ուղարկել ֆրանսիական մեկ ոսկի։

ԳԱԲ, ԴՎՖ, № 350։


5. ՀՈՎԱԿԻՄ ՍՈԼՈՎՅԱՆԻՆ

<2—4 նոյեմբեր>, 1904, Վենետիկ

Գրել Է Հ. Սիրունյանի և Գր. Խանպեկսվի հետ։ Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1904-ի նոյեմբերի 27-ին Աստրախանից Դ. Չպուգքյարյանին հղած նամակում։ Վերհիշել են իրենց համատեղ ուսումնառությունը Վենետիկում, հայտնել ստացած տպավորությունները Հ. Սոլովյանի գեղարվեստական երկերից։

ԳԱԲ, ԴՎՖ, № 237։


6. ԳՐԻԳՈՐ ՉՊՈԻԳՔՅԱՐՅԱՆԻՆ

<2—4 մարտ>, 1905, Վենետիկ

Հիշատակված է Մարտիրոս Արայճյանի՝ 1905-ի մարտի 14/27-ին Կ. Պոլսից Դ. Չպուգքյարյանին հղած նամակում։ Այստեղ կարդում ենք. «Ձեր մեծապատիվ հայրը՝ Գրիգոր Էֆենտի, ինձ գալով, Ձեր՝ անոր ուղղյալ