Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/648

Այս էջը սրբագրված է

նամակն ինձ ներկայելով, կարդացի։ Կարդացի Ձեր այդ նամակն, որ բանաստեղծական ոգով էր գրված։ Ինչպես Ձեր հոր ուրախություն պատճառեց այն նույն նամակդ, նույնպես նամանավանդ հրճվանք մը ունեցա, որ Ձեր հոր հանդեպ այնքան եռանդոտ բացատրություններով Ձեր զգացումները կը հայտնեք, զգացումներ, որ անկեղծ և ճշմարիտ ծնողական սիրու և գորովի արտահայաություններն են»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 121։


7. ՄԱՐՏԻՐՈՍ ԱՐԱՅՃՅԱՆԻՆ

8 ապրիլ, 1905, Վենետիկ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1905-ի ապրիլի 11/24-ին Կ. Պոլսից Դ. Չպուգքյարյանին գրած նամակում։ Ավելի վաղ մարտի 14/27-ին Մ. Արայճյանը Դ. Չպուգքյարյանին առաջարկել էր գտնել նամակադրոշմի սիրահարներ կամ «նույն գործով զբաղվող վաճառականներ»՝ դրոշմանիշներ ձեռց բերելու համար (տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 121)։ Դատելով հասցեատիրոջ պատասխանից, Դ. Չպուգքյարյանը հայտնել Է, որ չի կարող գտնել նամակադրոշմի սիրահարներ, քանի որ «վարժարաններու մեջ ընդհանրապես արգելված Է ուսանողներուն դրոշմներով զբաղիլը»։ Խոստացել Է վարժարանն ավարտելուց հետո կատարել նրա խնդրանքը։ (ԴՎՖ-ում եղած նյութերից երևում է, որ Վարուժանը Մ. Արայճյանի հետ այլևս նամակագրություն չի ունեցել)։

ԳԱԹ, ԴՎՖ, № 121ա։


8. ՀՈՎԱԿԻՄ ԵՋԵԿՅԱՆԻՆ

<Ապրի 1>, 1905, Վենետիկ

Հիշատակված է հասցեաաիրոջ՝ 1905-ի մայիսի 24-ին Միլֆորգ-Մեսից (ԱՄՆ) Դ. Չպուգքյարյանին ուղղած նամակում, որտեղ կարդում ենք. «Նամակդ ստացա, որուն պարունակությունը զիս չգոհացուց. գեթ փոխարինելու այն երկամյա լռությունդ։ Համարձակություն պիտի ունենամ ըսել, թե ավելի զավեշտ-հոդված մ՝էր, քան նամակ մը»։ Հ. Եզեկյանից տեղեկույուններ է խնդրել «Նոր Աշխարհի» հայերի մասին, հետաքրքրվել ընկերոջ գործերով։ Պատասխանում մեջբերված են Դ. Չպուգքյարյանի նամակի տողերը. «Ապագայիս անորոշությունն է» որ ուղեղս փսոր-փսոր կընե»: Եվ ապա «Որոշապես կուզես՝ հոկտեմբերի վերջ կիմացնեմ քեզի» (ակնարկել է համալսարանական ուսման խնդիրը)։

ԳԱԹ, ԴՎՖ, № 141։