Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/649

Այս էջը սրբագրված է

9. ՀՈՎԱԿԻՄ ԵՋԵԿՅԱՆԻՆ

<1—2 նոյեմբերի, 1905, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1905-ի նոյեմբերի 20-ին Միլֆորդ-Մեսից Վարուժանին գրած նամակում։ Ընկերոջը հայտնել Է, թե ուսանող Է։ Հավանաբար այս նամակի մասին է ակնարկված նաև Հ. Եզեկյանի՝ 1906-ի մարտի 5-ին Վարուժանին հղած նամակում. «Շատոնց առած եմ բաց գիրդ և խոստացած երկրորդ անգամ երկար գրելու ...Կիմացնեիր, թե փետրրվարի մեր «Սարսուռներ» մակդիրով բանասաեղծություններ պիտի հրատարակես»Լ

ԳԱԹ, ԴՎՖ, №№ 142—149,


10. ՖԻԼԻՊ ԱՐՓԻԱՐՅԱՆԻՆ

<1—2 նոյեմբեր>, 1905, Գենտ

Հաոցեատերը 1905-ի նոյեմբերի 22-ին Վենետիկից Վարուժանին գրել է. «Քարտդ շատուց է, որ ստացա»։ Հետաքրքրվել Է Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտներով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 124։


11. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<9—4 նոյեմբեր>, 1905, Գենտ

Հասցեատերը 1905-ի նոյեմբերի 10-ին Վենետիկից Վարուժանին գրել է. «Ստացա նամակդ. ուրախացա ուրախ ու գեղեցիկ ճամբորդությանդ, հոգալ Վենետիկ մըլլալուն համար ...տխրեցա և ուրախացա մուտրին (համալսարանի — Ա. Շ.) ծախքին վրա։ Տխրեցա՝ շատ ըլլալուն, ուրախացա՝ հապավման համար։ Բայց ամենեն շատ ուրախացա և ներքին հաճույք մզգացի երբ կարդացի, թե մեր խեղճ ազգը հոդ սիրողներ և բարեկամներ ունի»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 304։


12. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<3—4 նոյեմբեր>, 1995, Գենտ

Հիշատակված է հասցետիրոջ 1905-ի նոյեմբերի 15-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում։ Հետտքրքրվել Է «Բազմավեպին» հանձնած իր բանաասեղծությունների ճակաաագրով։

ԳԱԹ, ԴՎՖ, № 304։