Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/650

Այս էջը սրբագրված է

13. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<12-15 նոյեմբեր>, 1905, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1905-ի նոյեմբերի 19-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում։ Վերհիշել է խրենց վերջին հանդիպումը Ս. Ղազարում, Մ. Պոտուրյանից խնդրել «Անահիտ», «Մուրճ», «Տարազ», «Բանասեր» և «L’Armenie» պարբերականների հասցեները՝ հավանաբար «Սարսուռները» ուղարկելու համար, Մ. Պոտուրյանն իր հուշերում մեջրերել է նամակից հետևյալ հաավածը. «Չեմ մոռնար սիրուն Վենեաիկի, Մուրատ Ռափայելյանի մեջ անցուցած չորտ տարիներու կյանքս, չեմ մոռնար, երբ հիվանդ էի և դուն ինձի տեսության կգայիր և նորավեպերդ կը կարդայիր: Սուքիաս էփրիկյանին գրած Վարուժանի 1905-ի նոյեմբերի 21-ի նամակից (տե՛ս բնագրերի բաժնում, № 11) կարելի է հետևեցնել, որ Մ. Պոտուրյանին է ուղարկել նաև «թղթի տեսակը»՝ «Սարսուռները» տպագրելու համար։

ԳԱԹ, ԴՎՖ, № 257, «Էջմխածին»,
1958, Ը, էջ 36։


14. ՀՈՎՍԵՓ <ԳԱՐԱՊԱՃԱԳՅԱՆԻՆ>

<12—15 նոյեմրեր>, 1905, Գենտ

Մկրտիչ Պոտուրյանը 1905-ի նոյեմրերի 19-ին Վենետիկից Վարուժանին հղած նամակում գրի է աաել «Եղ.<բայր> Հովոեփի» խոսքերը,որից երևում է, թե վերջինս նույնպես նամակ է ստացել բանաատեզծից։ «Շնորհակալությամբ նամակդ ընդունեցա. երբ կարդայի, կարծեմ թե քովս Էիր և կը խոսեիր անույշ ձայնովդ»։ Նամակն ունեցել է հեգնական - զավեշտալի բովանդակություն։

ԳԱԹ, ԴՎՖ, № 257,


15. ՎԱՀԱՆ ԹԵՔԱՅԱՆԻՆ

<10—15 նոյեմբեր>, 1905, Գենտ

Հասցեատերը 1906-ի փետրվարի 13-ին Ալերսանդրիայիք Վարուժանին հղած նամակում հայանել է, թե պատասխանում Է ուշացումով («Երեք ամիսն ի վեր չեմ գրած Ձեզի»), «Շիրակում» տպագրելու համար Վարուժանը ուղարկել է «Վերածնություն» բանաստեղծությունը։

«նամականի», Էջ 237,