Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/651

Այս էջը սրբագրված է

16. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<15—20 նոյեմրեր>, 1905, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1905-ի նոյեմբերի 27-ին Վենետիկից Վարուժանին գրած նամակում։ Խնդրել է ուղարկել Մուրատ-Ռափայելյան վարժարանում մնացած իր գրքերը, կազմել Արշակ Չոպանյանի կատարած թարգմանությունների ցանկը, հայտնել վերջինիս և Դերենիկ Ճիզմեճյանի հասցեները, տեղեկություններ է հարցրել վարժարանի աշակերտների մասին։ Հայտնել է նաև, որ աղերսագիր է ներկայացրել համալսարանին, որը «բարի հետևանք» է ունեցել (հավանաբար խոսքը գրական և փիլիսոփայական ճյուղերի ազատ ունկնդիր դառնալու մասին է)։ Վարուժանի նամակին ծանոթացել է նաև Ստեփան Սարյանը։ Այդ առթիվ Գ. Տյուրկերյանը ընկերոջը գրել է. «Սոցիալիստ ու ներկայիդ (ածականները կը պահեմ) հանդեպ ըրած խոսքերնուդ մեծավոր վարդապետը ժպտուն դիտողություններ ըրավ»։

Վարուժանը սույն նամակը հիշատակել Է Դ․ Ճիզմեճյանին հղած 1905-ի դեկտեմբերի 30-ին գրած նամակում (տե՛ս բնագրերի բաժնում, № 15), «Իմ Կանտի ուսանողությունս քիչ թե շատ Գարեգինին պատմած եմ․..»։

ԳԱԹ, ԴՎՖ, № 126։


17. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ
<8—10 դեկտեմբեր>, 1905, Գենտ

Հասցեատերը 1905-ի դեկտեմբերի 17-ին Վենետիկից Վարուժանին հայտնել է․ «Նամակդ առի և կը փութամ պատասխանել»։ Մ. Պոտուրյանից խնդրել Է Սիմոն Երեմյանի հասցեն, տեղեկություններ՝ «Լուսաբեր» թերթի մասին, հետաքրքրվել Վենետիկում տպագրվող «Աարսուռների» ճակատագրով։

«Նամականի», Էջ 223—224։


18. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<15—18 դեկտեմբեր>, 1905, Գենտ

Հասցեատերը 1905-ի դեկտեմբերի 27-ին Վենետիկից Վարուժանին գրել Է... «Մեծավոր վարդապետը (Ստեփան Սարյանը — Ա. Շ.) նամակիդ առջի մասին շատ տխուր դիտողություններ ըրավ. ես այսչափը իբրև ընկեր-եղբայր կըսեմ, որ այլևս բնավ մի գրեր՝ ինչ որ ալ ըլլա... Ամբողջ նամակդ ծայրեծայր ճշմարիտ եղբոր խորհուրդներ էին։ Վարուժանը հայտնել