Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/652

Այս էջը սրբագրված է

է, որ ընտրած ասպարեզը և միջավայրը նպաստավոր են թվում իրեն, տեղեկություններ է խնդրել Մուրաա-Ռաջայելյան վարժարանի աշակերտների մասին։

ԳԱԹ, ԴՎՖ. № 127։


19. ՀՈՎՀԱՆ ԱՎԳԵՐԻՆ

<Նոյեմբեր-դեկտեմբեր>, 1995, Գենտ

Հիշատակված է Ստեփան Սարյանի՝ Վարուժանին հղած 1905-ի մարտի 17-ի նամակում, որտեղ կշտամբել է բանաստեղծին՝ «Հայր Հովհանին» «ինչ-ինչ բաներ» գրած լինելու համար։ Ի պատասխան Վարուժանը նույն տարվա մարտի 26-ի նամակում (տե՛ս բնագրերի բաժնում, № 39) բացատրել է. «...Գալով բոլորովին անձնական խնդրո մը (գուցե այս ըլլա Ձեր ասածը), այո՛, կը հիշեմ գրած ըլլալ մնկ և միակ նամակ մը՝ իմ կարողությանս համեմատ գլուխգործոց մը, քիչ մը ասղնտոզ երգիծանքի մեջ, Վասնզի այդ պատասխանն ալ արժանի գործ էր իր պատասխանելիին աճպարարության ելևէջին, բայց նաև պոստյունին և մերկացումի ծիծաղի contraste-ին մեջ։ Հեգնական էր ան, բայց ոչ երբեք անարգական և բոլորովին անձնական հողի վրա»։

«Նամականի», Էջ 241։


20. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

21 դեկտեմբեր, 1905, Գենտ

Հիշատակված է հասցեատիրոջ՝ Վարուժանին Վենետիկից հղած 1905-ի դեկտեմբերի 23-ի պատասխանում։ Վարուժանը գրել է՝ «Բազմավեպ»-ի խմբագիր եղած եք», հետաքրքրվել Է «Սարսուռներով», ցանկություն է հայտնել, որ Ա. Տիրոյանն օգնի գրքույկից դուրս մնացած և «բազմավեպում» տպագրված բանաստեղծությունները հրատարակվեն «Մաշած լար» վերնագրով մի ժողովածուում։ Տեղեկություններ է տվել իր անձի ու ուսումնական գործերի մասին։

Նամակի մասին լրացուցիչ պատկերացում են տողիս Մ․ Պոտուրյանի 1905-ի դեկտեմբերի 8-ի և <17>-ի նամակները Վարուժանին։ Առաջինում գրել Է. «Հիշակ վ.<երապատիվ> Հ.<այր> Աթանտոն է գլխավար խմբագիրը («Բազմավեպի» — Ա. Շ.), իրեն ԳՐԵ, որ ստանավորներդ առանձին քաշել տա. ըսե՛, որ «ուրիշները կառաջարկեն նույնը, բայց ես իբրև Մխիթարյան աշակերտ բնականաբար ակնածություն կընեմ»։ Երկրորդ նամակում դարձյալ հորդորել է. «...Շուտով գրե վ. Հ․ Աթանասին, և ես քու տեղդ ըլլամ, այդ հատորիկը («Սարսուռները» — Ա. Շ.) կը ձգեմ, որ այդպես․