Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/653

Այս էջը սրբագրված է

այնպիսի մանր գրով հրատարակվի, իսկ հաջորդը ինչ որ տպված է և պիտի տպվի ի «Բագմավեպ»-ին՝ Հ․ Աթանաս վարդապետին ճաշակին թողուլ»։ Եվ ապա՝ «Գրե նաև Հ. Աթանասին, որ միշտ քեզի «Բազմավեպ» գրկեն և խոստացիր ամսեամիս առնվազն քերթված մը ղրկելու»։

«Նամականի», էջ 224, 227—228, ԳԱԹ, ԴՎՖ, № 248։


21. ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐՅԱՆԻՆ

<24 —28 դեկտեմբեր», 1905, Գենտ

Հասցեատերը 1906-ի հունվարի 28-ին Կահիրեից Վարուժանին գրել է. «Նամակդ ժամանակին առի. պատասխանը ուշացուցի «Շիրակին» պատճառավ»։ Վարուժանը հավանաբար շնորհակալություն է հայտնել իր մասին Ա. Արփիարյանի տպագրած տողերի համար (տե՞ս «Լուսաբեր», 1905, նոյեմբերի 28, թիվ 151), խոստացել է աշխատակցել «Շիրակին»։

«Նամականի», էջ 232—233։


22. ՍՏԵՓԱՆԻՆ

<25 — 28 դեկտեմբեր>, 1905, Գենտ

Հասցեատերը 1906-ի հունվարի 3-ին ժնևից Վարուժանին հայտնել է, цր ստացել է նրա նամակը և ավելացնում է. «Շատ և շատ ուրախացրեց ինձ այն լուրը, որ դու այդտեղ կայացած կոնգրեին խոսել ես ինչպես մի հայ՝ ծանոթ իր ազգի ցավերի հետ»։ Վարուժանը տեղեկություններ է հարցրել Յաշինից (Պռոշ Պռոշյան)։

ԳԱԹ, ԴՎՖ, Լ № 95։


23. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<25— 28 դեկտեմբեր>, 1905, Գենտ

Հասցեատիրոջ 1906-ի հունվարի 3-ին Վենետիկից Վարուժանին գրած պատասխանից երևում է, որ բանաստեղծը իրեն է հղել մի նամակ, որ ինքը շատ է հավանել։ Հավանաբար շնորհավորել է Ստ. Սարյանի նոր տարին և հաղորդել բարի մաղթանքներ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 259։