Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/654

Այս էջը սրբագրված է

24. ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

<3—5 հունվար>, 1906, Գենտ

Հասցեատերը 1906-ի հունվարի 8-ին Վենետիկից Վարուժանին գրել է․ «Գրավոր խոսակցության կը փափաքիք միայնության մեջ ամփոփվելու համար»։ Վարուժանը դժգոհել է «Սարսուռների» աղճատված հրատարակությունից, խնդրել վերադարձնել Վենետիկում մնացած իր բանաստեղծությունների տետրերը։

Հավանաբար այս նամակն է ակնարկված Աթանաս Տիրոյանին հղած՝ Վարուժանի 1906-ի <փետրվարի 3—4>-ի նամակում (տե՛ս բնագրերի բաժնում, № 22)։

«Նանամականի», էջ 230։


25. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<24—27 հունվար>, 1906, Գենտ

1906-ի փետրվարի 1-ին Վենետիկից գրած հասցեատիրոջ պատասխանից երևում է, որ Վարուժանը հայտնել է, թե Գենտում հանդիպել է լավ ընկերոջ, Գ. Տյարկերյանից խնդրել է գրքեր, հետաքրքրվել Շեքսպիրի ֆրանսերեն թարգմանություններով, որոնց երեք հատորները պահպանվել են Մարատ-Ռափայելյան վարժարանի գրատանը, տեղեկություններ Է հարցրել վարժարանի իր ընկերներից, Պռոշ Պռոշյանից։

ԳԱԹ, ԴՎՖ, № 128։


26. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<23—25 փետրվար>, 1906, Գենտ

Հասցեատիրոջ 1906-ի մարտի 4-ին Վենետիկից գրած պատասխանից երևում Է, որ Վարուժանը տեղեկացրել Է իր «բազմազան հաջողություններին», դժգոհել «Սարսուռների» անկատար հրատարակությունից, խնդրել է ուղարկել ամսաթոշակը։

ԳԱԹ, ԴՎՖ, № 260։


27. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<2—5 մարտ>, 1906, Գենտ

Հասցեատիրոջ՝ 1906-ի մարտի 8-ին Վենետիկից գրած պատասխանից երևում է, որ Վարուժանը նամակի հետ նվեր է ուղարկել «Սարսուռները»