Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/655

Այս էջը սրբագրված է

տեղեկացրել իր համալսարանական գործերին, ծանոթացրել ընկերներին, հետաքրքրվել Գ. Տյուրկերյանի ու նրա եղբոր վիճակով։

«Նամականի» էջ 240—241։


28. ՖԻԼԻՊ ԱՐՓԻԱՐՅԱՆԻՆ

<2—5 մարտ>, 1906, Գենտ

Հասցեատերը 1906-ի մարտի 16-ին հայտնել Է. «Ներե ինծի, որ այսքան ուշացուցի գրելս»։ Նամակի հետ Վարուժանը նվեր Է ուղարկել «Սարսուռները», տեղեկություններ խնդրել Մուրատ-Ռափայելյան վարժականի իր ընկերների մասին։

ԳԱԹ, ԴՎՖ, № 123։


29. ՄԿՐՏԻՉ ՊՈՏՈԻՐՅԱՆԻՆ

<7—8 մարտ>, 1906, Գենտ

Հասցեատերը 1906-ի մարտի 15-ին Վենետիկից Վարուժանին գրել է. «Շնորհակալություն վերջին ցավակցական կամ մխիթարական անուշիկ նամակիդ և նորեն շնորհակալություն ադամանդի չափ փոքրիկ գրքույկիդ «Սարսուռների» — Ա. Շ.) համար»։ Վարուժանը խնդրել Է «Շիրակի» հասցեն։

ԳԱԹ, ԴՎՖ, № 251։


30. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<7—8 մարտ>, 1906, Գենտ

Հասցեատիրոջ՝ 1906-ի մարտի 15-ին Վենետիկից դրած պատասխանիդ երևում Է, որ Վարուժանը բացիկի հետ նվեր Է ուղարկել «Սարսուռները։

«Նամականի», Էջ 243։


31. ՀՈՎԱԿԻՄ ԵԶԵԿՅԱՆԻՆ

13 ապրիլ, 1906, Գենտ

Հասցեատերը 1906-ի ապրիլի 30-ին ԱՄՆ-ից դրած պատասխանում մեջբերել է Վարուժանի սույն նամակի հետևյալ տողերը. «Սիրելիս, կը տեսնամ, որ ոտքով-ձեռքով կյանքին մեջ նետվեր ես, կը մաղթեմ հաջողություն, կը մաղթեմ ջերմապես, որ երջանիկ ըլլաս, ես դեռ ուսումս գրաստի