Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/656

Այս էջը սրբագրված է

պես կը շարունակեմ ահա. ի՞նչ եղա, ի՞նչ պիտի ըլլամ... Իմ ամենամեծ ուրախություններես մեկը պիտի ըլլա, եթե քեզ օր մը բոլորովին երջանիկ տեսնամ.․.»: Վարուժանը մերժել է ընկերոջ առաջարկած նյութական օգնությունը, որ արել էր 1906-ի մարտի 5-ի նամակում (տես ԳԱԹ, ԴՎՖ № 143)։

ԳԱԹ, ԴՎՖ, № 144։


32. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<13—15 ապրիլ>, 1906, Գենտ

Հասցեատիրոջ՝ Վենետիկից գրած 1906-ի ապրիլի 22-ի և մայիսի 19-ի նամակներից երևում է, որ Վարուժանից ստացել է քրիստոսի պատկերով մի բացիկ, որով շնորհավորել է Զատիկը, հայտնել հայրենասիրական բանաստեղծությունները Եվրոպայի հայ ուսանողաց ընկերության միջոցով հրատարակելու մտադրությունը (չի հաջողվել)։

ԳԱԹ, ԴՎՖ, №№ 130-131։


33. ՍՏԵՓԱՆ ՍԱՐՅԱՆԻՆ

<22—24 ապրիլ>, 1906, Գենտ

Հասցեատիրոջ՝ Վենետիկից գրած 1906-ի ապրիլի 29-ի նամակից երևում է, որ Վարուժանը բացիկով դիմել է նրան՝ արձակուրդը Մուրատ Ռափայելյան վարժարանի ամառանոցում անցկացնելու խնդրանքով, է ինչ-որ վկայական։

ԳԱԹ, ԴՎՖ, № 263։


34. ԳԱՐԵԳԻՆ ՏՅՈԻՐԿԵՐՅԱՆԻՆ

<14—15 մայիս>, 1906, Գենտ

Հասցեատիրոջ Վենետիկից գրած 1906-ի մայիսի 19-ի պատասխանից երևում է, որ Վարուժանը իրեն հայտնել է, թե շուտով կհանդիպեն Ազոլոյում։

ԳԱԹ, ԴՎՖ, № 131