Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/657

Այս էջը սրբագրված է

35. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

1 հունիս, 1906, Գենտ

Հասցեատիրոջ՝ Ալպեթթոյից (Իտալիա) 1906-ի հունիսի 5-ի պատասխանից երեում է, որ Վարուժանը նամակում հույս է հայտնել առաջիկայում Իտալիայում իրենց հանդիպման հնարավորության մասին և հարցումներ է արել ինչ-ինչ խնդիրների շուրջ։

«Բանբեր Հայաստանի արխիվների», 1983, № 2, Էջ 110։


86. ՌԱՖԱՅԵԼ ՊԱԶԱՐՃՅԱՆԻՆ

<22—24 հունիս>, 1906, Ազոլո

Հասցեատիրոջ՝ Ալպեթթոյից 1906-ի հունիսի 28-ի պատասխանից երևում է, որ Վարուժանը իրեն հղած նամակում հավաքել է ինչ-ինչ տեղեկություններ, որոնք հավանաբար վերաբերել են Ռ. Պազարճյանի բաց արած ինչ-որ դատի։

Անդ, էջ 111։


37. ՀՈՎԱԿԻՄ ԵԶԵԿՅԱՆԻՆ

<Հուլիս-սեպտեմբեր>, 1906, Վենետիկ

Հասցեատերը 1906-ի դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ից Վարուժանին հայտնել է, որ ստացել է Վենետիկից գրած նրա բացիկը։ Ի պատասխան Հ․ Եզեկյանի նույն տարվա ապրիլի 30-ի նամակում արված առաջարկության (տե՜ս ԳԱԹ, ԴՎՖ, № 144), բանաստեղծն ուղարկել է 30 օրինակ «Սարսուռներ»՝ Ամերիկայում վաճառելու համար։

ԳԱԹ, ԴՎՖ, № 145։


88. ԱԹԱՆԱՍ ՏԻՐՈՅԱՆԻՆ

24 օգոստոս, 1906, Ազոլո

Հիշատակված է հասցեատիրոջ՝ 1906-ի օգոստոսի 30-ին Վենետիկից գրած պատասխանում։ Վարուժանը հայտնել է, որ չի ստացել «Բազմավեպի» վերջին երկու ամիսների պրակները, նույն հանդեսում տպագրելու համար ուղարկել է նոր բանաստեղծություն։

ԳԱԹ, ԴՎՖ, № 295։