Էջ:Daniel Varoujan, Colleced works, vol. 3 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/658

Այս էջը սրբագրված է

39. ՔԵՐՈՎԲԵ ՉՐԱՔՅԱՆԻՆ

<3—5 հոկտեմբեր>, 1909, Գենտ

Հասցեատիրոջ՝ Վենետիկից գրած 1906-ի հոկտեմբերի 11-ի պատասխանից երևում է, որ Վարուժանը ինչ-որ առիթով նամակ է հղել իրեն և սիրալիր բարևներ հաղորդել։

ԳԱԹ, ԴՎՖ, № 218։


40. ՆԵՐՍԵՀ ԱՆԴՐԻԿՅԱՆԻՆ

<16—18 հոկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված Է Մկրտիչ Պոտուրյանի 1906-ի հոկտեմբերի 24-ի նամակում. «Հ.<այր> Ներսեհ, — գրում Է նա,—ինձի կարդաց այն տողերը, որոնք ինծի կը վերաբերեին»։ Վարուժանը խնդրել է ինչ-որ գիրք։

ԳԱԹ, ԴՎՖ, № 252։


41. ԴԵՐԵՆԻԿ ՃԻԶՄԵՃՅԱՆԻՆ

<25—28 հոկտեմբեր>, 1906, Գենտ

Հասցեատերը 1906-ի նոյեմբերի 27-ին Բոլոնիայից գրած պատասխանում Վարուժանին հայտնել է, որ ուշացումով է պատասխանում նրա նամակին։ Բանաստեղծն ընկերոջը հրավիրել է Գենտ։

ԳԱԹ, ԴՎՖ, № 180։


42. <ԱՐՇԱՎԻՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ>

<Նոյեմբեր-դեկտեմբեր>, 1906, Գենտ

Հիշատակված է Նշան Տեր-Ստեփանյանի՝ Վենետիկից 1907-ի հունվարի 29-ին Վարուժանին ուղղած նամակում։ «...Չափազանց ուրախ եղա,— գրում Է նա, — երբ Եղիազարին գրած քարտիդ ետև անունիդ ստորև կարդացի «etudiant en scienses politlques et sociales» («քաղաքական և սոցիալական գիտությունների ուսանողս)։

Խոսքը հավանաբար Արշավիր Եղիազարյանի մասին է, որին շուտով հեռացրին Մուրատ-Ռափայելյան վարժարանից՝ աշակերտական խռովություներին մասնակցելու համար։ Ա. Եղիազարյանի՝ 1906-ի դեկտեմբերի 2-ի նամակը Վարուժանին տե՛ս ԳԱԹ, ԴՎՖ, № 149։

ԳԱԹ, ԴՎՖ, № 315։